Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
06/07/2009 15:18
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի ապրիլ ամսին անվանական միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 99358 դրամ, իսկ հունվար-ապրիլ ամսիներին 97066 դրամ: 2008թ.-ի ապրիլի ցուցանիշների հետ համեմատած անվանական միջին աշխատավարձի աճը կազմել է 10.6%, իսկ հունվար-ապրիլի հետ համեմատած` 13.5%:

Հայաստանում ամսական միջին աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ֆինանսական ոլորտում: Ապրիլ ամսին ֆինանսական ոլորտում անվանական միջին աշխատավարձը կազմել է 291237 դրամ, իսկ հունվար-ապրիլ ամսիներին` 263664 դրամ:  Անցյալ տարվա ցուցանիշների հետ համեմատած ֆինանսական ոլորտում ապրիլի անվանական միջին աշխատավարձը կրճատվել է 14%-ով, իսկ հունվար-ապրիլին` 0.9%-ով:

Ֆինանսական ոլորտին հետևում է հանքարդյունաբերական ոլորտը: Հանքարդյունաբերական ոլորտում 2009թ.-ի ապրիլին անվանական միջին աշխատավարձը կազմել է 154584 դրամ, իսկ հունվար-ապրիլին` 162497 դրամ: 2008թ.-ի ցուցանիշների հետ համեմատած հանքարդյունաբերական ոլորտում ամսական միջին աշխատավարձը ապրիլի համար կրճատվել է 16%-ով, իսկ հունվար-ապրիլի համար` 15.4%-ով:

Անշարժ գույքի ոլորտում անվանական միջին աշխատավարձը 2009թ.-ի ապրիլին կազմել է 131883 դրամ, իսկ հունվար-ապրիլ ամսիներին 125170 դրամ:

Անվանական միջին աշխատավարձի ամենացածր մակարդակը գրանցվել է ձկնորսության, ձկնաբուծության և առողջապահության ու սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտներում: Ձկնորսության և ձկնաբուծության ոլորտում 2009թ.-ի հունվար-ապրիլ ամսիներին անվանական միջին աշխատավարձը կազմել է 52840 դրամ, ընդ որում 2008թ.-ի ցուցանիշի նկատմամբ 27.8%-ոց աճ է արձանագրվել:

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58