ՄՖԿ-Ն ԵՎ USAID-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանի բանկերին օգնում են ընդլայնելու իրենց փորձառությունը էներգաարդյունավետության բնագավառի ֆինանսավորման հարցերում, սկսելու վարկեր տրամադրել այդ ոլորտում: Նախաձեռնությունը խոստանում է բարելավել հաճախորդների էներգաարդյունավետության կատարողականը, տարբերակել նրանց վարկային պորտֆելները ֆինանսական անհանգիստ իրավիճակներում:
USAID-ի կողմից ֆինանսավորվող «էներգաարդյունավետության առեւտրայնացում» (CEEP) ծրագրի շրջանակներում IFC-ն օրերս Մոսկվայում անցկացրել է չորսօրյա սեմինար, որին մասնակցել են «Հայբիզնեսբանկը», «Հայ-շվեյցարական բանկը», «Ամերիաբանկը», «Արդշինինվեստ բանկը», «Ինեկոբանկը» եւ «ՎՏԲ» (Հայաստան) բանկը (ակտիվների առումով կազմում են Հայաստանի բանկային համակարգի 36 տոկոսից ավելին): Սեմինարը հիմնված էր տեղի ֆինանսական հաստատությունների հետ գործընկերությամբ Ռուսաստանում էներգիայի ոլորտի ֆինանսավորման կայուն շուկա հիմնելու IFC-ի եզակի փորձի վրա:
«Այս միջոցառման նպատակն է էներգաարդյունավետության ֆինանսավորումը ներկայացնել որպես Հայաստանի շուկայի համար առեւտրային հնարավորություն,- ասել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում IFC-ի խորհրդատվական ծառայությունների ղեկավար Տանյա Լոզանսկին:-Տնտեսական ճգնաժամի այս ժամանակներում հատկապես կարեւոր է, որ բանկերը ձեռք բերեն նոր հմտություններª մշակելու կայուն զարգացման ռազմավարություններ, աջակցեն իրենց հաճախորդներին»:
Հայաստանի բանկերի կառավարիչները տեղեկատվությունը տացել են անմիջականորեն սկզբնաղբյուրից ու քննարկել առանձին գործնական հարցերª կապված այդ նոր շուկայի ստեղծման հետ, այդ թվումª ինչպես առանձնացնել եւ գնահատել էներգաարդյունավետության ծրագրերը ձեռնարկությունում, ինչպես օգտագործել այնպիսի ֆինանսական գործիքներ, ինչպիսիք են կայուն եկամուտ ապահովող վարկավորումն ու առեւտրի ֆինանսավորումը, ինչպես աշխատել մատակարարների ու ծրագրեր նախագծողների հետª ստեղծելու համաֆինանսավորված ապրանքներ: IFC-ն ներկայացրել է նաեւ իր տեսակետը Հայաստանի արդյունաբերության էներգաարդյունավետության ներուժի վերաբերյալª տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատությամբ:
Սեմինարը կազմակերպվել էր «RBC Training» կազմակերպության կողմից, որն ուսուցման ծառայություններ է մատուցում գործարարներին: Այն ամբողջությամբ ֆինանսավորվել է USAID հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետության առեւտրայնացում» (CEEP) ծրագրի միջոցով: