AIR FRANCE-KLM – ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 6.4%-ՈՎ
Եվրոպական խոշոր ավիափոխադրող Air France-KLM ընկերությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն այս տարվա հունիս ամսվա ընթացքում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կրճատվել է 6.4%-ով, ընդ որում ուղևորափոխադրության առավել մեծ անկում` շուրջ 10.8%, գրանցվել է ասիական երկրներում, իսկ եվրոպական երկրներում ուղևորափոխադրման ծավալը կրճատվել է 6.8%-ով: Հրապարակած տվյալների համաձայն հունիս ամսվա ընթացքում Air France-KLM ընկերությունն իր բոլոր մասնաճյուղերով փոխադրել է 6.4 մլն ուղևոր: Նշենք նաև, որ հաշվետու ամսվա ընթացքում բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է 0.4%-ով: