G8 ԵՐԿՐՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ «ՎԱՏ» ԱԿՏԻՎՆԵՐԻՑ
«Մեծ ութնյակ»-ի երկրների ղեկավարները Իտալիայում ընթացող համաժողովի շրջանակներում հայտարարել են «վատ» ակտիվներից ազատվելու իրենց մտադրության մասին: G8 երկրներն իրենց հակաճգնաժամային ծրագրերով նախատեսում են ֆինանսական համակարգի իրացվելիության ապահովման նպատակով փոխարինել «վատ» ակտիվները, որը հնարավորություն կտա նաև վերաֆինանսավորել չապահովված ակտիվներով ֆինանսական ընկերություններին: Համաժողովին մասնակից երկրները ստորագրել են հռչակագիր, որը նախատեսում է չապահովված ակտիվների հիմնախնդրի լուծման նպատակով միջազգային համագործակցության համընդհանուր սկզբունքների և մեխանիզմների մշակում: