G8 – ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՎԵԼ ԾԱՆՐ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է
Իտալիայում ընթացող «Մեծ ութնյակ»-ի (G8) երկրների համաժողովի շրջանակներում երկրների ղեկավարները հայտարարել են, որ ճգնաժամի առավել ծանր փուլը հաղթահարված է, և համաշխարհային տնտեսական կայունության ապահովման նպատակով այժմ կարևորվում է տնտեսական գործունեության միջազգային ստանդարտների մշակումը:
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նշել է, որ ճգնաժամի հաղթահարման նպատակով ինդուստրիալ զարգացած երկրները կհամակարգեն իրենց տնտեսական գործունեությունը միջազգային տնտեսական ստանդարտներով, որոնք հիմք կհանդիսանան առևտրային, ֆինանսական և տնտեսական համագործակցության համար: