LEHMAN BROTHERS ԲԱՆԿԸ ԻՐ ՍՆՆԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 260 ՄԼՆ ԴՈԼԱՐ
ԱՄՆ Արժեթղթերի Հանձնաժողովի (Securities and Exchange Commission, SEC) հրապարակած տվյալների համաձայն ամերիկյան Lehman Brothers ներդրումային բանկը իր սննկացման գործընթացում իրավաբանների և ֆինանսական խորհրդատուների մատուցած ծառայությունների դիմաց վճարել է 262,6 մլն դոլար: SEC-ի հրապարակած տվյալների համաձայն իր ծառայությունների դիմաց առավել մեծ գումար` շուրջ 115 մլն դոլար, ստացել է Alvarez & Marsal LLC խորհրդատվական ընկերությունը, իսկ իրավաբանական Weil, Gotchal & Manges ընկերությունը աշխատել է 63,7 մլն դոլար:
Հիշեցնենք, որ Lehman Brothers բանկը 2008թ. սեպտեմբերի 15-ին սննկացման հայցով դիմել էր դատարան: