GENERAL MOTORS-Ը ՓՈԽՈՒՄ Է ԱՆՈՒՆԸ ԵՎ ԳՈՒՅՆԸ
Ամերիկյան ավտոարտադրող General Motors ընկերության ղեկավարությունը քննարկում է կորպորատիվ գույնի փոփոխման հնարավորությունը: Ընկերության կորպորատիվ գույնը կապույտի փոխարեն կարող է դառնալ կանաչ: Այս կերպ GM ընկերությունը ցանկանում է սպառողներին ներկայանալ որպես արագ որոշումներ ընդունող և փոփոխությունների ձգտող ընկերություն: Կորպորատիվ գույնի փոփոխման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել: Ընկերության աշխատակիցներից կազմված հատուկ խումբն այժմ ուսումնասիրում է կորպորատիվ գույնի փոփոխման այլընտրանքային տարբերակներ: Եթե ընկերության ղեկավարությունը որոշում ընդունի փոխել կորպորատիվ գույնը, ապա դա կհամարվի վերջին 50 տարիների ընթացքում ընկերության ապրանքային նշանի ամենամեծ փոփոխությունը: Նշենք, որ վերակառուցման ծրագրերով նախատեսվում է նաև ընկերության անվանափոխություն: Նախնական որոշման համաձայն ընկերությունը կարող է կոչվել «Նոր GM»: