BUSINESSWEEK ԱՄՍԱԳԻՐԸ ՀԱՆՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ
ԱՄՆ-ում BusinessWeek ամսագիրը հանվել է վաճառքի, և հրատարակչության վաճառքի գործընթացի իրականացումը կապահովի Evercore Partners Inc ընկերությունը: Նշենք, որ 2009թ. երկրորդ եռամսյակում գովազդներից ստացվող եկամուտների ընդհանուր ծավալի կրճատմամբ պայմանավորված ամսագրի հասույթը կրճատվել է ավելի քան 30%-ով և կազմել 43.9 մլն դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ` ամսագրի վաճառքի վերաբերյալ որոշումը պայմանավորված է ոչ միայն եկամուտների կրճատմամբ, այլ նաև ոլորտում առկա մրցակցությամբ:
Նշենք, որ BusinessWeek ամսագիրը ստեղծվել է 1929թ. և ներկա դրությամբ ամսագիրն ունի շուրջ 4.8 մլն բաժանորդ 140 երկրներում: