ԵՎՐՈՊԱՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ 400 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Եվրոպական 12 ընկերություններ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում արևային էլեկտրակայանների կառուցման ծրագրի իրականացման համար նախատեսում են տրամադրել 400 մլրդ եվրո: Նախնական հաշվարկների համաձայն այս նոր էլեկտակայանները կբավարարեն Եվրոպայում էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկի շուրջ 15%-ը: «Արևային» համագործակցությանը անդամակցում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են ABB-ն, Siemens-ը, E.On-ը, RWE-ն, Deutsche Bank-ը, Munich Re-ն և այլ ընկերություններ: Ծրագրի համաձայն արևային էլեկտրակայանները մասնակիորեն կբավարարեն նաև այն երկրների էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը, որտեղ արևային էլեկտրակայանները կկառուցվեն: Նշենք, որ այդ երկրների անունները դեռևս չեն հրապարակվում: