PWC – ԱՄՆ IPO ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
PricewaterhouseCoopers ընկերության հրապարակած հետազոտական տվյալների համաձայն այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ ԱՄՆ IPO (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում) շուկայում ակտիվությունը, վերջին 18 ամիսների ընթացքում առաջին անգամ, աճել է: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ-ում իրականացվել է արժեթղթերի 12 առաջնային տեղաբաշխում, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1.6 մլրդ դոլար, մինչդեռ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում IPO շուկայում իրականացվել էր արժեթղթերի առաջնային երկու տեղաբաշխում` 722 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Վերլուծաբանների կանխատեսմամբ այս տարվա ընթացքում ԱՄՆ IPO շուկայում ակտիվությունը կշարունակի աճել: