Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 85.00-5.65 WTI - 81.19-4.11
COMEX:  GOLD - 4057.00+0.20 SILVER - 57.67+0.14
COMEX:  PLATINUM - 1654.20-0.27
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.58-0.15 EUR/GBP - 1.1506-0.18
FOREX:  EUR/USD - 1.1506-0.18 GBP/USD - 1.3426-0.40
STOCKS RUS:  RTSI - 890.25+0.87
STOCKS US: DOW JONES - 53178.41+1.32 NASDAQ - 25913.90+2.13
STOCKS US: S&P 500 - 7600.50+1.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63957.53+0.32 TOPIX - 3961.78+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25852.92-0.60 SSEC - 3822.28+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10857.70-0.10 CAC40 - 8613.82+1.22
STOCKS EUR:  DAX - 26001.31+1.45
04/08/2026  CBA:  USD - 367.01+1.03 GBP - 493.33+0.68
04/08/2026  CBA:  EURO - 422.5+0.74
04/08/2026  CBA:  GOLD - 47531+152 SILVER - 683.97+4.75
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-մայիս
04/08/2026 21:24
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-մայիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մայիսին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 4,999․8 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 2․18%-ով կամ 106․5 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 30․62%-ով կամ 540 մլն դոլարով և կազմել 1,224 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 24․47%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 553․8 մլն դոլար, +4․74% կամ +25 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 11․08%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 354․4 մլն դոլար, +25․58% կամ +72․2 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 7․09%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 279․9 մլն դոլար, +14․65% կամ +35․8 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․6%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 222․7 մլն դոլար, +43․05% կամ +67 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 4․45%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 193․4 մլն դոլար, +18․02% կամ +29․5 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․87%-ը։

ԱՄԷ-ն յոթերորդն է՝ 158․2 մլն դոլար, -1․96% կամ -3․2 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․16%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 143․5 մլն դոլար, -3․1% կամ -4․6 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․87%-ը։

Իններորդը Ֆրանսիան է՝ 97․5 մլն դոլար, +106․24% կամ +50․2 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ներմուծման 1․95%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 86․4 մլն դոլար, +24․46% կամ +17 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․73%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 33․73%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 25․64%-ով և կազմել 1,383 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 27․97%-ով և կազմել 1,301 մլն դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 25․92%-ով և կազմել 1,009 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2026թ. հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել 1,165 մլն դոլարի ռուսական արտադրանք՝ -31․5%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 770 մլրդ դոլար՝ +3․2%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 272․8 մլն դոլար՝ +13․4%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 182․9 մլն դոլար է՝ +39․2%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 196․4 մլն դոլար՝ +44․4%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 158․9 մլն դոլար՝ +13․3%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 62․2 մլն դոլար՝ +21․7%:

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 102․5 մլն դոլար՝ +37․4% աճ։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 56․7 մլն դոլար՝ +18%։

04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
47531
+152
Արծաթ
683.97
+4.75