Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Toyota-ի զուտ շահույթն առաջին ֆինանսական եռամսյակում 1.8 անգամ ավելացել է
04/08/2026 18:06
Կիսվել

Toyota-ի զուտ շահույթն առաջին ֆինանսական եռամսյակում 1.8 անգամ ավելացել է

Ճապոնական Toyota Motor Corp. ավտոարտադրողը 2027 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում գրեթե 1.8 անգամ ավելի զուտ շահույթ է ունեցել և 10.4%-ով ավելի հասույթ։ Երկու ցուցանիշներն էլ գերազանցել են շուկայի սպասումները։

Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, ապրիլ-հունիս ամիսներին Toyota-ի զուտ շահույթը կազմել է 1.48 տրիլիոն իեն (9.42 միլիարդ դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 841.3 միլիարդ իենի դիմաց։

Հասույթն աճել է մինչև 13.53 տրիլիոն իեն՝ նախորդ տարվա 12.25 տրիլիոն իենի համեմատ։

Quick-ի կողմից հարցված փորձագետները միջինում կանխատեսում էին 978.5 միլիարդ իենի զուտ շահույթ և 13.09 տրիլիոն իենի հասույթ։

Ռեգո Ինշուրանս

Միաժամանակ ընկերության գործառնական շահույթը նվազել է 8.8%-ով՝ հասնելով 1.06 տրիլիոն իենի։ LSEG-ի կողմից հարցված վերլուծաբանների միջին կանխատեսումը կազմում էր 1.11 տրիլիոն իեն։

Անցած ֆինանսական եռամսյակի ընթացքում Toyota-ն վաճառել է 2.395 միլիոն ավտոմեքենա, ինչը 0.7%-ով պակաս է 2026 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից։

Toyota-ն բարելավել է նաև ընթացիկ ֆինանսական տարվա իր կանխատեսումները։ Այժմ ընկերությունը սպասում է, որ տարեկան հասույթը կկազմի 54 տրիլիոն իեն (նախկինում՝ 51 տրիլիոն իեն), իսկ զուտ շահույթը՝ 3.25 տրիլիոն իեն (նախկինում՝ 3 տրիլիոն իեն)։

Ընկերությունը նաև հայտարարել է մինչև 1 տրիլիոն իենի սեփական բաժնետոմսերի հետգնման ծրագրի հաստատման մասին։

2026 թվականի սկզբից Toyota-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 13%-ով և կազմել 31.5 տրիլիոն իեն։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25