«Բիզնես 24»-ի Աշխատավարձի հաշվիչը համապատասխանեցվել է 2018թ. հունվարից ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքին
2018թ. հունվարի 1-ից ուժ մեջ մտնող նոր Հարկային օրենսգրքով փոփոխություններ են նախատեղված նաև եկամտային հարկի մասով։
Նոր օրենքի համաձայն.
– Մինչև 150,000 դրամ գրանցված աշխատավարձի դեպքում եկամտային հարկը հավասար է հարկվող եկամտի 23%:
– 150,000 – 2,000,000 դրամ գրանցված աշխատավարձի դեպքում եկամտային հարկը հավասար է 34,500 դրամին գումարած 150,000 դրամը գերազանցող գումարի 28%:
– 2,000,000 դրամից ավելի գրանցված աշխատավարձի դեպքում եկամտային հարկը հավասար է 552,500 դրամին գումարած 2,000,000 դրամը գերազանցող գումարի 36%:
Տեղեկացնում ենք, որ b24.am կայքում գործող «Աշխատավարձի հաշվիչն» արդեն համապատասխանեցվել է նոր օրենքի դրույքներին։