Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԿՈՄԵՐՑԻՈՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ MMS ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
14/12/2009 10:27
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԿՈՄԵՐՑԻՈՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ MMS ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը` Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ կոմերցիոն շահագործաման է հանձնվել MMS-հաղորդագրությունների միջազգային փոխանակման ծառայությունը:

Այսուհետ Beeline բջջային ցանցի հաճախորդները կարող են MMS-հաղորդագրություններ փոխանակել Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Չեխիայի, Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Մոնտենեգրոյի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Չինաստանի ու Ֆիլիպինների մի շարք օպերատորների  բաժանորդների հետ:  

«Այսօր, երբ շփվելու համար տարածությունն այլևս խոչընդոտ չէ, մեր հաճախորդները կարող են հեռախոսի միջոցով կիսել իրենց տպավորությունները մտերիմների հետ ոչ միայն Հայաստանում, այլ նրա սահմաններից դուրս», – ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ներկայում Beeline ցանցի բաժանորդները կարող են միջազգային MMS-հաղորդագրություններ փոխանակել ոչ միայն «Վիմպելկոմ» խմբի օպերատորների, այլ նաև միջազգային խոշոր 13 այլ օպերատորների բաժանորդների հետ, որոնց թվում են China Mobile, Telefonica Օ2, Kyivstar, Life և այլն:

Beeline ցանցի ներսում  ելքային մեկ MMS-հաղորդագրության արժեքն է 50 դրամ, դեպի  ՀՀ այլ բջջային ցանցեր  և «Վիմպելկոմ» խմբի օպերատորներ`  55 դրամ, իսկ դեպի միջազգային այլ օպերատորներ` 299 դրամ ներառյալ ԱԱՀ:  Մուտքային MMS-հաղորդագրություններն անվճար են:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52