ԱՏՁՄ. Հայտնի են Ջավախքի «Դիջիկոդ» ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողները
Նախօրեին տեղի ունեցավ Ջավախքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջև ընթացող «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչը։ Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը, երբ Արմաթի սաները ստիպված են մնալ տանը և դասերին մասնակցել հեռավար, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) որոշում կայացրին կազմակերպել «Դիջիկոդ Ջավախք» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որը հնարավորություն տվեց ջավախքցի պատանիներին առաջին հերթին ավելի հետաքրքիր ու արդյունավետ անցկացնել իրենց առօրյան, ապա նաև ցուցադրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում ձեռք բերած գիտելիքները և ունակությունները տեխնոլոգիական ոլորտում:
Այս անգամ մրցույթի թեմաներն էին՝ «Թագավարակ», «ՋԱՀ», «Ջավախքի մեծերը», «Հանելուկներ և տրամաբանական հարցեր», «Ուսուցում փոքրիկներին», «Արվեստ և մշակույթ», «Ջավախքի լեռնաշխարհը», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և մենք», «Ֆանտաստիկ ժանր», «Բակային և համակարգչային խաղեր»։
Մրցույթին մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 56 սան, որոնցից 23-ն անցան եզրափակիչ։ Վերջիններս Ախալքալաք, Հեշտիա, Ախալցխա, Դամալա համայնքներից են։ Մրցույթի մասնակիցներն իրենց աշխատանքներն ստեղծել են «Աղվես» և «Կրիայ» լեզուներով։ Մասնակիցները մրցել են 4 անվանակարգերում`ինտերակտիվ անիմացիա, համակարգչային խաղեր, պիքսելային դիզայն, մաթեմատիկա։
Եզրափակչում ժյուրին դիտարկել է մասնակիցների նախագծերն ու ընտրել հաղթողներին։ Արդյունքները հետևյալն են.
1․ Համակարգչային խաղեր
1-ին տեղ Վաղարշակ Քոսյան, Ախալքալաք, 16 տարեկան
2-րդ տեղ Հակոբ Թոխալյան, Ախալքալաք, 13 տարեկան
3-րդ տեղ Օլյա Աստոյան, Հեշտիա, 16 տարեկան
Խրախուսական մրցանակներ՝ Շալվա Լազարաշվիլի, Ախալցխա, 10 տարեկան
Հարութ Պետրոսյան, Դամալա, 11 տարեկան
2․ Ինտերակտիվ անիմացիա
1-ին տեղ Հասմիկ Քաշանյան, Հեշտիա, 16 տարեկան
2-րդ տեղ Տաթև Պողոսյան, Ախալքալաք, 15 տարեկան
3-րդ Սիմա Գրիգորյան, Ախալցխա, 15 տարեկան
3․ Պիքսելային աշխատանք
1-ին տեղ Միքայել Անտոնյան, Հեշտիա, 17 տարեկան
2-րդ տեղ Էրիկ Դանոյան, Հեշտիա, 16 տարեկան
4․ Մաթեմատիկա
1-ին տեղ Լոքյան Հարութ, Ախալցխա, 13 տարեկան
2-րդ տեղ Թադևոսյան Լենա, Ախալցխա, 13 տարեկան
ՋԱՀ-ը և ԱՏՁՄ-ն սկսել են համագործակցել 2018 թվականից՝ նպատակ ունենալով նպաստել Ջավախքում տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը և հավելյալ տնտեսական ակտիվության ստեղծմանը, որն էլ հիմքեր և համապատասխան պայմաններ կստեղծի տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ ներգրավելու համար:
Հիշեցնենք, որ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից 2015 թվականից ի վեր: Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին:
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։