Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կասպերսկի. Մոբայլ վնասաբեր ծրագրերն ամենաքիչը Հարավային Կովկասում գրոհում են Հայաստանի օգտատերերին
09/09/2020 11:42
Կիսվել

Կասպերսկի. Մոբայլ վնասաբեր ծրագրերն ամենաքիչը Հարավային Կովկասում գրոհում են Հայաստանի օգտատերերին

Հայաստանում 2020-ի ապրիլ-հունիսին շարժական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,00%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը կազմել է 2,08%,, իսկ Ադրբեջանում՝ 3,37%։ Մոբայլ վնասակար ծրագրերը 2019 թվականի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 2,08%-ին, , Վրաստանում՝ 1,67%-ին, Ադրբեջանում՝ 4,05-ին։

Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Իրանում՝ 43,62%, Ալժիրում՝ 21,97%, և Բանգլադեշում՝ 19,30%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Ընկերության լուծումները 2020-ի երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերի համար նախատեսված 1 245 894 վնասաբեր տեղադրման փաթեթ։ Մեկ տարի առաջ դրանք 753 550-ն էին։

Նման ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։  Սակայն այս միջոցները լիարժեք չեն, եթե  մոբայլ սարքում տեղադրված չէ հուսալի հակավիրուս։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52