Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանում կիբեռանվտանգության առաջին աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր
15/09/2020 16:59
Կիսվել

Հայաստանում կիբեռանվտանգության առաջին աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

CyHub Armenia նախաձեռնությունն ընդունում է հայտեր՝ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող կիբեռանվտանգության աքսելերացիոն ծրագրին մասնակցության համար:

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի և IBM-ի աջակցությամբ:

Ծրագրին կարող են դիմել ինչպես տեղական, այնպես էլ վաղ շրջանի միջազգային ստարտափները, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ կիբեռանվտանգության ոլորտում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է: Հայտաձևը հասանելի է այստեղ:

Առցանց ծրագիրը կտևի 3-4 ամիս: Ընտրված ստարտափների հետ կտարվի անհատական աշխատանք, ինչպես նաև կտրամադրվի աջակցություն՝ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու համար:

Թիմերի հետ աշխատելու են փորձառու մենթորներ Հայաստանից և արտերկրից, այդ թվում՝ Facebook-ի անվտանգության ինժեներ Ռայան Կազանչյանը,  SparkLabs Cyber+Blockchain-ի կառավարող գործընկեր Բրայան Փարկը և  Xage Security ընկերության համահիմնադիր և պրոդուկտների գծով փոխտնօրեն Ռոման  Արուտյունովը։

Աքսելերացիոն ծրագրի շրջանակում CyHub Armenia-ն կհամագործակցի հանրահայտ SparkLabs աքսելերատորի հետ, որի հետ օրեր առաջ ստորագրել է համագործակցության հուշագիր: Վերջինս ծրագրի մասնակիցներին կտրամադրի հասանելիություն իր ռեսուրսներին, դասընթացների և կրթական այլ նախաձեռնությունների միջոցով կօգնի ուսումնասիրել ոլորտի լավագույն միջազգային փորձը: Աքսելերացիոն ծրագրի ավարտին կկազմակերպվի Դեմո օր:

«CyHub Armenia-ն ուրախ է իր գործընկերների հետ կազմակերպել այս ծրագիրը, որի նպատակն է հիմնադրման վաղ փուլում աջակցել կիբեռանվտանգության ոլորտի ստարտափներին: Ընդունվում են հայտեր կիբեռանվտանգության բոլոր ուղղություններով: Ուրախ կլինենք տեսնել ինժեներական ուղղվածության կիբեռանվտանգության լուծումներ, այդ թվում՝ արդյունաբերական իրերի ինտերնետ, 5G և այլն»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար, CyHub Armenia նախաձեռնության համակարգող Մարի Բարսեղյանը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52