
Ձեռներեց կանայք ներկայացնում են Bari farm-ը
Վերջերս հայաստանյան շուկայում ի հայտ եկած միկրոկանաչիները կամ միկրոծիլերը օրեցօր ավելի պահանջված են դառնում: Այդպիսի բիզնես-նախաձեռնությամբ է հանդել եկել նաև «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի Աքսելերացիայի երկրորդ փուլի հաղթող Գոհար Մովսիսյանը:
Միկրոծիլերը պարունակում են մի շարք օգտակար վիտամիններ, իհարկե, այսպիսով կգրավեն առողջ սննդով հետաքրքրված թե՛ ռեստորաններին, թե՛ անհատներին:
Ծրագրին մասնակցությունը կօգնի բիզնեսի ճանաչելիության բարձրացմանն ու նպատակների իրագործմանը: