Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Հայկական «Ի-Վի Քոնսալթինգը» միանում է «Սիվիտային»
01/07/2021 17:56
Կիսվել

Հայկական «Ի-Վի Քոնսալթինգը» միանում է «Սիվիտային»

Հյուսիսային, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջատար կառավարչական խորհրդատվական «Սիվիտտա» (CIVITTA) ընկերությունը ձեռք է բերում հայկական
«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը: Վերջինս դառնալու է «Սիվիտտայի» 27-րդ գրասենյակը՝ ամրապնդելով ընկերության տարածաշրջանային դիրքերը (մնացած
գրասենյակները սփռված են 17 եվրոպական երկրներում)։

«Ի-Վի Քոնսալթինգը» հիմնադրվել է 2006 թ․-ին և դարձել Հայաստանում կառավարչական խորհրդատվական, հետազոտական և կորպորատիվ ֆինանսավորման ոլորտի առաջատարներից։ Ընկերության մատուցած ծառայությունները ներառում են խորհրդատվություն ռազմավարության, ներդրումների, մարդկային ռեսուրսների կառավարման, մարկետինգի, արդյունավետության բարձրացման, թվանշային փոխակերպման, ինչպես նաև հանրային քաղաքականության բնագավառներում՝ սպասարկելով տարբեր չափերի ընկերությունների և հաստատությունների։ Թիմն իրականացրել է բազմաթիվ առանցքային ծրագրեր ինչպես հանրային ոլորտում (օրինակ՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության մշակում, Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի հրատարակում, Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաների ստեղծմանն աջակցություն), այնպես էլ՝ մասնավոր հատվածում(ժամանակակից կառավարման համակարգերի ներդրում, հայկական ընկերությունների համար միջազգային ֆինանսական կառույցներից մեծածավալ
կապիտալի ներգրավմանն աջակցելը և այլն)։

«Սիվիտտա Հայաստան» բրենդի ներքո «Ի-ՎԻ Քոնսալթինգի» թիմը շարունակելու է ծառայություններ մատուցել Հայաստանի իր գործընկերներին, ինչպես նաև «Սիվիտտա» խմբի այլ գործընկերների։ Ընկերության նպատակն է կարճ ժամանակահատվածում դառնալ տարածաշրջանային փորձագիտական կենտրոն և առաջատար մասնագետներ ներգրավելու և զարգացնելու շնորհիվ իրագործել բարդ նախագծեր միջազգային գործընկերների համար։

«Մենք ձգտել ենք ստեղծել յուրահատուկ բնավորություն ունեցող ընկերություն՝ հիմքում ունենալով կատարելության ձգտումը, խորքային մոտեցումը և նորարարական մտածելակերպը։ Այս արժեքները եղել են մեր հաջողության բանալին տեղական շուկայում։ Միավորելով ուժերը «Սիվիտտայի» հետ` մենք տեսնում ենք հնարավորություն` դրանք ավելի մեծ միջազգային մասշտաբով կիրառելու, քանի որ կարծում ենք, որ մեր արժեքային համակարգերը ներդաշնակ են», – ասում է «Ի-Վի Քոնսալթինգի» հիմնադիր և գլխավոր տնօրեն Մանուկ Հերգնյանը։

«Այս ձեռքբերումը համահունչ է «Սիվիտտայի» ընդլայնման ռազմավարությանը՝ նպատակ ունենալով դառնալու տարածաշրջանի առաջատար խորհրդատվական ընկերությունը: «Ի-Վի Քոնսալթինգը» Հայաստանում ունի բարձրակարգ խորհրդատվական ընկերության հեղինակություն։ Միավորելով մեր ուժերը՝ հնարավորություն կունենանք ավելի մեծ արժեք տրամադրելու մեր գործընկերների աճող բազային և մարտահրավեր նետելու շուկայի ավանդական համաշխարհային մրցակիցներին` մոտեցում, որը «Սիվիտտան» կիրառել է իր գործունեության բոլոր երկրներում։ Ծրագրում ենք նաև լայնորեն հավաքագրել վերլուծաբաններ և խորհրդատուներ՝ նրանց տալով միջազգային աշխատանքային փորձ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն՝ աշխատելով մեր երևանյան գրասենյակում», – ասում է CIVITTA International-ի խորհրդի անդամ Ադամ Սաուլիուս Վաինան։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69