Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
«Կասպերսկի» ընկերությունը Սևանում անցկացրել է «Kaspersky Security Day» վեցերորդ գործնական կոնֆերանսը
22/08/2021 17:49
Կիսվել

«Կասպերսկի» ընկերությունը Սևանում անցկացրել է «Kaspersky Security Day» վեցերորդ գործնական կոնֆերանսը

Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը օգոստոսի 21-ին Սևանում անցկացրել է «Kaspersky Security Day» վեցերորդ գործնական կոնֆերանսը, որը նվիրված էր խոշոր կազմակերպությունների դեմ ուղղված ժամանակակից կիբեռսպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։ «Kaspersky Security Day»-ին մասնակցել են հայկական և միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ունեն կիբեռանվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։

Կոնֆերանսն անցկացրել են «Կասպերսկի» ընկերության առաջատար փորձագետները։ Միջոցառումը բացել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության Ռուսաստանում, ԱՊՀ և Բալթյան երկրներում կառավարիչ տնօրեն Միխայիլ Պրիբոչիյը ներկայացրել է «Ժամանակակից սպառնալիքներ և կորպորատիվ ենթակառուցվածքի պաշտպանության մեթոդներ» թեման, «Կասպերսկի» ընկերության կորպորատիվ վաճառքների ղեկավարի տեղակալ Բուլատ Սիրաևը՝ «Արդիական սպառնալիքներ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում», իսկ Ռուսաստանում նախավաճառքային աջակցության ղեկավար Եվգենի Բուդարինը՝ «Բարդ սպառնալիքներին հակազդելու լուծումներ. ինչո՞ւ առանց դրանց ձեր պաշտպանությունը չի լինի լիարժեք» թեմաները։ Բուլատ Սիրաևն ու Եվգենի Բուդարին կոնֆերանսի մասնակիցներին նաև ծանոթացրել են, համապատասխանաբար, «Բոլորը խոսում են Threat Intelligence-ի մասին. հիմնական նշանակությունը և կիրառման ոլորտը» և «Kaspersky Unified and Monitoring Analysis Platform. ինչո՞ւ ենք մենք ստեղծել ևս մեկ SIEM» թեմաներին։

«Կորոնավիրուսի համավարակը ընկերությունների և հաստատությունների գործունեության կազմակերպման շեշտը տեղափոխեց դեպի թվային աշխարհ և հեռավար աշխատանք, ինչը հանգեցրեց կիբեռանվտանգության ոլորտում մարտահրավերների և սպառնալիքների կտրուկ ավելացմանը՝ հատկապես խոշոր կազմակերպությունների համար: Ըստ այդմ, կոնֆերանսի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «Կասպերսկի» առաջավոր լուծումների և տեխնոլոգիաների այն ամբողջական լրակազմը, որի կիրառումը կազմակերպություններին թույլ է տալիս արդյունավետ իրականացնել իրենց ՏՏ-ենթակառուցվածքների լիարժեք պաշտպանությունը։ Համոզված եմ, որ կոնֆերանսին մասնակից մասնագետները հավուր պատշաճի կկիրառեն ստացված գիտելիքներն իրենց ընկերություններում և հաստատություններում՝ նպաստելով դրանց ամուր կիբեռպաշտպանությանը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

«Kaspersky Security Day»-ի մասնակիցները ընկերության առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ-ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ,  ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են  կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58