Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կասպերսկի. Ֆինանսական վնասաբեր ծրագրերը գրեթե կրկնակի քիչ են անհանգստացնում հայաստանցի օգտատերերին
02/09/2021 12:05
Կիսվել

Կասպերսկի. Ֆինանսական վնասաբեր ծրագրերը գրեթե կրկնակի քիչ են անհանգստացնում հայաստանցի օգտատերերին

Հայաստանում օգտատերերի բաժինը, որոնք 2021-ի ապրիլ-հունիսին ենթարկվել են համակարգչային ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների, կազմել է 0,7%, Ադրբեջանում գրանցվել է նույն ցուցանիշը, իսկ Վրաստանում այն կազմել է 0,4%:

2020-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում օգտատերերի 1,3%-ը բախվել է իր համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով դրամի գողության համար, Վրաստանում և Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է 0,9%։

Աշխարհի երկրներում օգտատերերի ամենամեծ մասնաբաժինը, որոնց համակարգիչները 2021 թվականի ապրիլ-հունիսին բախվել են ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների, գրանցվել Է Թուրքմենստանում՝ 5,8%, որին հաջորդում են Տաջիկստանը (5,0%) և Աֆղանստանը (4,2%): Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2021-ի երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները ամբողջ աշխարհում կանխել են 119 252 եզակի օգտատերերի համակարգիչներում մեկ կամ մի քանի վնասատուների գործարկումը, որոնք նախատեսված են բանկային հաշիվներից դրամական միջոցների գողության համար։ Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 181 725:

Կիբեռահանցագործները դեպի օգտատերերի բանկային ռեկվիզիտներ և փողեր ճանապարհ են հարթում բանկերի, համացանցային խանութների և վճարային համակարգերի կեղծ վեբ-էջեր ստեղծելու, ինչպես նաև սպամի, ֆիշինգի և ստեղնաշարային լրտես ծրագրերի միջոցով։ Նրանց հիմնական նպատակն է օգտատերերին դրդելը, որ նրանք տնային և կորպորատիվ համակարգիչներ ներբեռնեն բանկային տրոյական ծրագրեր, որոնք չարագործներին են ուղարկում  բանկային քարտերի և վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունը։

Փորձագետները համարում են, որ տրոյական ծրագրերից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը և վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը  100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը. ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի սողանցքները և դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն, կանոնավոր կերպով նորացնելու պայմանի կատարման դեպքում, սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար և ավտոմատ ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98