Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Իլոն Մասքը հայտարարել է Tesla-ի կենտրոնակայանը Կալիֆոռնիայից Տեխաս տեղափոխելու մասին
08/10/2021 18:14
Կիսվել

Իլոն Մասքը հայտարարել է Tesla-ի կենտրոնակայանը Կալիֆոռնիայից Տեխաս տեղափոխելու մասին

Tesla Inc ամերիկյան ավտոարտադրողն իր կենտրոնակայանը Կալիֆոռնիայից տեղափոխում է Օսթին (Տեխասի նահանգ), որտեղ ընկերությունն անցյալ տարի սկսել է ձեռնարկության կառուցումը:

Ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասքն այդ մասին հայտարարել է հոկտեմբերի 7-ին՝ հանդես գալով Tesla-ի բաժնետերերի ամենամյա ժողովում, որը նույնպես անցկացվել է Օսթինում:

Մասքը հայտարարել Է, որ Tesla-ն պլանավորում է ընդլայնել գործողությունները Կալիֆոռնիայում, սակայն նրա հնարավորություններն այդ առումով այնտեղ սահմանափակված են:

«Նայեք Ֆրիմոնթի մեր գործարանին, այն լեփ-լեցուն է»,-ասել է Մասքը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Մասքը հայտնել Է, որ տեղափոխվել է Տեխաս, որտեղ կատարվում են նրա մեկ այլ ընկերության՝ Space Exploration Technologies Corp. (SpaceX)-ի հիմնական գործողությունները:

Այն ժամանակ նա The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է, որ Կալիֆոռնիան «չափազանց թուլացել է» տնտեսական լիդերի իր կարգավիճակում եւ պակաս գրավիչ է դարձել իր համար:

Տեխասը վերջին տարիներին ավելի ու ավելի շատ տեխնոլոգիական ընկերությունների եւ ստարտապների է գրավում՝ նրանց առաջարկելով ավելի ցածր հարկեր, քան Կալիֆոռնիայում է, կանոնավորում, ինչպես նաեւ ավելի հասանելի բնակարան: Հոկտեմբերի 7-ին Մասքը հայտարարել է, որ բաղադրիչների անբավարարությունը սահմանափակել է ընկերության հնարավորությունները նոր թողարկման առումով, որոնք վաղուց խոստացվել են ավտոմոբիլների մոդելների շուկայում:

«Այս տարին պարզապես մշտական պայքար է եղել ավտոբաղադրիչների մատակարարման համար»,-ասել է նա:

Tesla-ն, հավանաբար, Cybertruck պիկապի արտադրությունը կսկսի հաջորդ տարվա վերջին եւ թողարկման ավելի բարձր ծավալների կհասնի 2023 թվականին, նշել է Մասքը: Այս տարվա հունվարին նա սպասում էր, որ ընկերությունը կկարողանա արդեն 2021 թվականի վերջին սկսել Cybertruck-ի մատակարարումները հաճախորդներին: Tesla-ի բաժնետոմսերը 0,5 տոկոսով էժանացել են հոկտեմբերի 7-ի նախնական սակարկություններում: Ընթացիկ տարվա սկզբից դրանց արժեքն ավելացել է 12,5 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11