Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ուսանողից՝ աշխատակից․ IDBank-ն ամփոփում է IDream հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ փուլի մեկնարկը
25/10/2021 17:44
Կիսվել

Ուսանողից՝ աշխատակից․ IDBank-ն ամփոփում է IDream հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ փուլի մեկնարկը

IDBank-ն ամփոփեց IDream նախագծի հերթական փուլը։ Նախագծի ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ ծրագիրը բարեհաջող ավարտելու կապակցությամբ։

IDream՝ «Ես երազում եմ» ծրագրի շնորհիվ բոլոր մասնակիցները ձեռք են բերում գործնական և տեսական կենսական գիտելիքներ բանկային գործում։ Ուսանողները ծրագրի ընթացքում ծանոթանում են նաև տարատեսակ պրոդուկտների վաճառքի և հաճախորդների սպասարկման նրբություններին ու մարտահրավերներին։

IDBank–ի ՄԿԿ տնօրեն Մարիանա Էդիլյանի խոսքով IDream ծրագիրը գերազանց հնարավորություն է բակալավրի ավարտական կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ մուտք գործել բանկային ոլորտ և կատարել առաջին գործնական քայլերն իրենց մասնագիտության մեջ։ «IDream-ի այս փուլում 11 մասնակցից մեզ է միացել 7 աշխատակից»,- նշել է Էդիլյանը։

Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկը պարբերաբար ուսանողական որակյալ ծրագրեր է իրականացնում։ «Դրանք հատկապես օգտակար են աշխատանքային փորձ չունեցող ուսանողների, ինչպես նաև հավելյալ գործնական հմտություններ ձեռք բերել ցանկացող սկսնակների համար»,- ասել է Աբրահամյանը։

Բանկի կրթական ծրագրերին մասնակցած 45 ուսանողներից 35-ն արդեն իսկ աշխատանքի է անցել IDBank-ում։

Բանկում հայտարարել են ուսանողական կրթական ծրագրի հերթական՝ հինգերորդ փուլը։ Հոկտեմբերի 25-ից ուսանողների հերթական խումբն արդեն կսկսի իր երկամսյա ճանապարհորդությունը IDBank-ի հետ, որի ավարտին նրանցից լավագույնները կդառնան IDBank-ի նարնջագույն թիմի անդամ։ 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41