Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Hard Rock Cafe-ն` շուտով պաշտոնապես Հայաստանում
06/12/2021 13:01
Կիսվել

Hard Rock Cafe-ն` շուտով պաշտոնապես Հայաստանում

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ուրախ է հայտարարել «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության հետ համատեղ ծրագրով Hard Rock Cafe աշխարհահռչակ բրենդի Երևան մուտքի մասին: 

Օրերս «Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը ստորագրեց Hard Rock International ընկերության հետ Ֆրանչայզինգի պայմանագիրը։

ԱՆԻֆ-ը ծրագրին մասնակցում է ՔՈՎԻԴ 19-ի տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։ 

ԱՆԻՖ-ի և «Ֆուդ Ռեփաբլիք»- ի միջև պայմանագիրը կնքել են ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն Բելլա Մանուկյանը և «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության տնօրեն Արսեն Հովհաննիսյանը։ 

Hard Rock Cafe Yerevan-ի բացումը Երևանում նախատեսվում է 2022 թվականի երկրորդ եռամսյակում:

Պարոն Հովհաննիսյանը, ում ընկերությանն են պատկանում հանրային սննդի ոլորտում տարիների հաջողված փորձ ունեցող Wine Republic, Thaiwine Republic, Asador, Mao և Point of View ռեստորանները, Hard Rock Cafe ցանցի հետ բանակցությունները սկսել էր դեռ 2019 թվականին։

Նրա համոզմամբ. «Համաշխարհային ճանաչում ունեցող նման ընկերության Ֆրանչայզի բացումը Երևանում ոչ միայն լավ նվեր կլինի հայ սպառողի և մայրաքաղաքի հյուրերի համար, այլև նոր խթան կհանդիսանա սպասարկման ոլորտի զարգացման գործում՝ նոր չափանիշներ սահմանելով երաժշտական ժամանցի, բիզնեսի և սպասարկման որակի կառավարման ոլորտներում։ Ռոքի ավանդույթներն իրենց տունը կվերագտնեն Հայաստանում։ Ուրախ կլինենք Երևանը դարձնել նոր գրավիչ կետ Hard Rock Cafe-ի բոլոր սիրահարների համար»։

ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը գոհունակություն է հայտնել նման հանրաճանաչ բրենդի՝ Հայաստան մուտք գործելու առիթով. «Վստահ ենք, որ պետական աջակցությունն առավել արդյունավետ է, երբ բիզնեսն ինքն ունի ընդլայնման, նոր նախաձեռնության տեսլական և պատրաստակամություն։ Մեր գործընկերների փորձն ու աշխարհահռչակ բրենդի ներկայությունը մայրաքաղաքում ոչ միայն հաջող բիզնես ծրագիր կդառնա, այլև կնպաստի Երևանի տուրիստական գրավչությանը»։

ԱՆԻՖ-ը համաֆինանսավորում է ծրագիրը՝ 48% մասնակացության չափով։ Բիզնես աջակցության բոլոր ծրագրերում ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդի գործակցության նախապայմաններից է ձեռնարկատիրոջ առնվազն 50.1%-ի համաֆինանսավորման պատրաստակամությունը։ 

Առաջին Hard Rock Cafe-ն բացվել է Լոնդոնի կենտրոնում 1971 թվականին: Այսօր ցանցը գործում է ավելի քան 68 երկրներում, շուտով նաև՝ Հայաստանում։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75