Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Վիվա-ՄՏՍ. 25 տարվա վագոն-տնակն արդեն խորդանոց է դարձել
21/02/2022 14:00
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. 25 տարվա վագոն-տնակն արդեն խորդանոց է դարձել

Վագոն-տնակից մարդկանց հանելու՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հերթական նախաձեռնությունն ավարտվել է հաջողությամբ. 25 տարի որպես կացարան ծառայած մետաղյա անհյուրընկալ տարածքն այժմ խորդանոց է դարձել: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները շրջայցով եղել են Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ կյանքի նոր էջ սկսած Հակոբյանների տանը:

Արթուրը վագոն-տնակ է մտել 1997 թվականին՝ 24 տարեկան հասակում: Երբեք չի էլ պատկերացրել, որ սառն ու անհյուրընկալ մետաղական կացարանում է անցնելու ոչ միայն իր կյանքի զգալի հատվածը, այլև հետո ծնված զավակների երիտասարդությունը: 27 քմ մակերեսով վագոն-տնակում չորս հոգով ապրել են մի ամբողջ կյանք: 

Ընտանիքի համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու նպատակով, Արթուրը հինգ տարի առաջ շինարարություն է նախաձեռնել, սակայն ֆինանսական սուղ պայմանների պատճառով՝ չի կարողացել ավարտել այն: Հակոբյաններին աջակցել են բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկեր կազմակերպությունները: 

Կիսակառույցը տուն է դարձել: Վագոն-տնակն այլևս կացարան չէ. այն առայժմ խորդանոց է դարձել, իսկ հետագայում կհեռացվի տարածքից: Հակոբյանների 18-ամյա որդին հասցրել է Ամանորը ծնողների հետ դիմավորել նոր կառուցված տանն ու այդտեղից էլ մեկնել զինվորական ծառայության:

«Դժվար տարիներ ենք ունեցել.  ցրտի ու նեղության մեջ, հոգսաշատ, բայց ոչ երբեք՝ անհույս: Հեռուստատեսությամբ տեսնում էինք, կամ լսում, որ այստեղ տուն կառուցեցին, այնտեղ տուն կառուցեցին, ուրախանում էինք բոլորի հետ ու բոլորի համար: Հայաստանի բոլոր մարզերում բնակարանի խնդիրներ ունեցող ընտանիքներին աջակցող կազմակերպությունները մեզ էլ օգնության եկան, ձեռք մեկնեցին ու հեռավոր թվացող երազանքը իրականություն դարձավ», -ասել է ընտանիքի հայրը՝ Արթուրը:

«Յուրաքանչյուր հանդիպում որևէ ընտանիքի հետ, մեզ համար ոչ թե հերթական է, այլ առանձնահատուկ. ամեն մեկն իր կյանքի պատմությունն ունի, անցած բարդ ճանապարհը, ելք փնտրելու ձգտումը: Պատկերացնելն անգամ բարդ է, թե այս մարդիկ ինչպես են մի ամբողջ երիտասարդություն՝ 25 տարի, ապրել երկաթյա կաղապար հիշեցնող մի տարածքում, որը տնակ անվանելն անգամ տխուր է: Համոզված եմ, որ բնակարանաշինության ծրագիրը շատերի համար նոր կյանք սկսելու հնարավորություն է ստեղծել»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Երբ համեմատում ես վագոն-տնակի ու այս տան պայմանները, պարզ է դառնում, թե ինչ դաժան օրեր են ունեցել այս մարդիկ՝ իրենց կյանքի մի զգալի մասը զրկված լինելով տարրական պայմաններից: Ամեն անգամ նույնչափ հաճելի է կիսել այս մարդկանց ուրախությունը»,- ասել է «Ֆուլերն տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ միայն 2021 թվականին բնակարանի խնդիր է լուծել 87 ընտանիք: Ամփոփելով տասնամյա համագործակցության արդյունքները՝ այդ թիվը մոտենում է 400-ի: 

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39