Բիզնես

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00-0.50
EUR BUY - 431.50-1.50 EUR SELL - 436.50-1.00
OIL:  BRENT - 109.24+0.00 WTI - 111.54+0.00
COMEX:  GOLD - 4672.00+0.44 SILVER - 72.86+0.16
COMEX:  PLATINUM - 1983.20+0.00
LME:  ALUMINIUM - 3469.50+5.26 COPPER - 12359.50+1.35
LME:  NICKEL - 17086.00-0.58 TIN - 46277.00+1.07
LME:  LEAD - 1933.00+1.92 ZINC - 3264.50+4.80
FOREX:  USD/JPY - 159.57-0.04 EUR/GBP - 1.1513-0.19
FOREX:  EUR/USD - 1.1513-0.19 GBP/USD - 1.3189-0.26
STOCKS RUS:  RTSI - 1084.37+0.74
STOCKS US: DOW JONES - 46504.67-0.13 NASDAQ - 21879.18+0.18
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 53123.49+1.26 TOPIX - 3645.19+0.93
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3880.10-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.69 CAC40 - 7962.39-0.24
STOCKS EUR:  DAX - 23168.08-0.56
03/04/2026  CBA:  USD - 376.98+0.02 GBP - 498.86+1.76
03/04/2026  CBA:  EURO - 435.22+1.26
03/04/2026  CBA:  GOLD - 56230-1205 SILVER - 860.41-46.98
Վիվա-ՄՏՍ. գիշերային ժամերին իրականացվելու են ցանցի կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ
01/03/2022 18:34
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. գիշերային ժամերին իրականացվելու են ցանցի կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ

Վիվա-ՄՏՍ-ի ցանցի հուսալիության բարձրացմանն և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, մարտի 1-ի` լույս 2-ի գիշերը, կմեկնարկեն կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ: 

Աշխատանքները տարվելու են գիշերային ժամերին, ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամանակահատվածում՝ սկսած ժամը 1:30-ից, բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով: 

Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում, ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս՝  հնարավոր են որոշակի ընդհատումներ Երևանի վարչական առանձին տարածքներում, ինչպես նաև Արագածոտնի, Արարատի, Սյունիքի մարզերի առանձին համայնքներում: Նաև հնարավոր են մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդները նորից գրանցվեն ցանցում` փոխելով իրենց գտնվելու վայրը:

Վիվա-ՄՏՍ-ի շուրջօրյա գործող զանգերի կենտրոնն աշխատելու է ուժեղացված ռեժիմով: Ընկերության բաժանորդային սպասարկման թվային հարթակները (ֆեյսբուքյան էջ, մեսենջեր) նույնպես պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

03/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.98
+0.02
Եվրո (EUR)
435.22
+1.26
Ռուբլի (RUR)
4.6982
+0.0178
Լարի (GEL)
139.91
-0.02
56230
-1205
Արծաթ
860.41
-46.98