Բիզնես

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Դեպի երազանք․ Ռոստելեկոմը հիմնել է ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան Գյումրիում
13/04/2022 18:20
Կիսվել

Դեպի երազանք․ Ռոստելեկոմը հիմնել է ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան Գյումրիում

Ռոստելեկոմը դեռևս 2021 թ-ի  դեկտեմբերին հանդես էր եկել «Նվիրի՛ր երազանք» հատուկ առաջարկով, որի շրջանակում ընկերության բաժանորդները հնարավորություն ունեցան իրենց ներդրումը կատարել ՀՀ տեխնոլոգիական հզոր ապագայի համար՝ նվիրելով երազանք երեխաներին։

Ընկերությունը, հավատարիմ մնալով իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, խոստացել էր «Նվիրիր երազանք» առաջարկի շրջանակում յուրաքանչյուր նոր բաժանորդագրության մեկ ամսվա վճարի 30%-ը ուղղել ՀՀ մի շարք բնակավայրերում երեխաների համար ռոբոտաշինության լաբորատորիաների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը:

Դեպի երազանք․ Ռոստելեկոմը հիմնել է ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան Գյումրիում

Եվ ահա «Գյումրի զարգացման լաբորատորիա» հիմնադրամում Ռոստելեկոմը բացեց ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան, որն ապահովված է պրակտիկ դասընթացների համար բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ռոբոտաշինության համար նախատեսված Լեգոյի պրոֆեսիոնալ հավաքածուներ, համակարգիչներ, հեռուստացույցներ, հատուկ հարմարեցված կահույք ու անհրաժեշտ կահավորանք։

Լաբորատորիայում գործելու են ռոբոտաշինության ուսուցման անվճար խմբակներ՝ նախատեսված 8-14 տարեկան երեխաների համար։

Դեպի երազանք․ Ռոստելեկոմը հիմնել է ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան Գյումրիում

Ավելին, ընկերությունը նաև կհոգա ռոբոտաշինության ուսուցիչների վերապատրաստման ծախսերը՝ կազմակերպելով համապատասխան դասընթացներ։

«Մեծ ոգևորությամբ հայտարարում ենք, որ այսօր Գյումրի քաղաքում ռոբոտաշինության լաբորատորիայի բացմամբ Ռոստելեկոմն իր հերթական ներդրումը կատարեց տեխնոլոգիապես ավելի զարգացած Հայաստան ունենալու գործում: Եվ այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր բաժանորդների վստահության․նրանց հետ համատեղ ուժերով ենք կարողանում ընձեռել հավասար հնարավորություններ տարբեր սոցիալական խմբերի երեխաներին՝ հասանելի դարձնելով բարձր տեխնոլոգիական գիտելիքներն ու պրակտիկ հմտությունները, տրամադրելով որակյալ կրթություն և ստեղծելով մոտիվացիա՝ զբաղվելու ապագայի մասնագիտություններով:

Դեպի երազանք․ Ռոստելեկոմը հիմնել է ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան Գյումրիում

«Նվիրիր երազանք» առաջարկի շրջանակում լաբորատորիաների կառուցմամբ նպատակ ունենք մոտ ապագայում ունենալ վերապատրաստված երեխաներից կազմված խմբեր, ովքեր կմասնակցեն ռոբոտաշինության այնպիսի մրցույթների, ինչպիսիք են «Լեգոստարտ»-ը և Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադան՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը։»,- նշեց «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ընկերությունը նախատեսում է ռոբոտաշինության լաբորատորիաներ բացել Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Դեպի երազանք․ Ռոստելեկոմը հիմնել է ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան Գյումրիում

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60