Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Կասպերսկի ընկերությունը հայտնաբերել է բանկային «խոսող» տրոյական ծրագիր
19/04/2022 11:35
Կիսվել

Կասպերսկի ընկերությունը հայտնաբերել է բանկային «խոսող» տրոյական ծրագիր

«Կասպերսկի» ընկերությունը հայտնաբերել է մոբայլ բանկային տրոյական Fakecalls ծրագիրը, որը կարող է ձեռք գցել օգտատերերի զանգերը ֆինանսական կազմակերպություններ: Վնասաբեր ծրագիրը նմանակում է հարավկորեական հայտնի բանկերի  հավելվածները։ Չարագործները ֆինանսական կազմակերպության աշխատակիցների անվան տակ կարող են փորձել զոհերից իմանալ վճարային տվյալներ կամ այլ գաղտնի տեղեկատվություն:

Ընկերությունը հայտնում է, որ երբ մարդը զանգահարում է բանկի թեժ գիծ, տրոյացին բացում է զանգի կեղծ էկրանը, իսկ հետո կամ զոհին կապում է անմիջապես չարագործի հետ, որը ներկայանում է որպես աջակցության աշխատակից, կամ քանի դեռ միացումն ընթացքի մեջ է, միացնում է կորեերեն կարճ ձայնագրություններ: Ձայնագրությունը կարող է լինել, օրինակ, այսպիսին. «Բարև ձեզ, շնորհակալություն, որ զանգահարել եք մեր բանկ։ Մեր զանգերի կենտրոնն այժմ մշակում է զանգերի մեծ ծավալ։ Խորհրդատուն կկապվի ձեզ հետ առաջին հնարավորության դեպքում»։ Դա չարագործներին թույլ է տալիս շահել զոհերի վստահությունը և հետագա զրույցի ընթացքում նրանցից ստանալ արժեքավոր տեղեկություններ, ներառյալ՝ բանկային հաշվի մանրամասները:

Տեղադրվելուց հետո Fakecalls հավելվածը պահանջում է բազմաթիվ թույլտվություններ, ինչպիսիք են կոնտակտներին, խոսափողին, տեսախցիկին, տեղորոշմանը և զանգերի կառավարմանը հասանելիությունը: Դրանց օգնությամբ վնասաբեր ծրագիրը կարող է անջատել մուտքային զանգերը և ջնջել դրանք սարքի պատմության միջից, օրինակ, եթե հաճախորդին փորձում է զանգահարել բանկի իրական ներկայացուցիչը:

Չարագործներն օգտագործում են իրական բանկերի լոգոտիպերը և ցույց տալիս աջակցության իրական համարները, որոնք համընկնում են նրանց հետ, որոնք կարելի է գտնել բանկերի պաշտոնական կայքերում: Սակայն Fakecalls-ի հեղինակները հաշվի չեն առել, որ բանկի տարբեր հաճախորդներ կարող են օգտագործել միջերեսի (ինտերֆեյս) տարբեր լեզուներ, օրինակ՝ անգլերենը կորեերենի փոխարեն։ Տրոյացու էկրանը ցույց է տալիս միայն կորեական տարբերակը, և, համապատասխանաբար, որոշ օգտատերեր կարող են բացահայտել ծուղակը:

«Հազվադեպ մարդիկ են դավ սպասում, երբ իրենք են զանգահարում ուղիղ բանկի աջակցությանը, դա էլ շահագործում են Fakecalls-ի հեղինակները։ Մենք խորհուրդ ենք տալիս նոր հավելվածներ ներբեռնելիս ուշադիր ստուգել, թե ինչ թույլտվություններ են դրանք պահանջում: Եթե հավելվածը փորձում է ավելորդ հասանելիություն ստանալ սարքի վերահսկմանը, այդ թվում՝ զանգերի մշակմանը, հավանականություն կա, որ դա բանկային տրոյացի է»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության  փորձագետ Իգոր Գոլովինը։

Նման վնասաբեր ծրագրային ապահովման զոհ դառնալու ռիսկերը նվազեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հավելվածները ներբեռնել միայն պաշտոնական խանութներից. դրանք անվտանգության առումով ստուգում են հավելվածները; ուշադրություն դարձնել, թե ինչ թույլտվություններ են պահանջում հավելվածները, և ստուգել, թե արդյոք դրանք իսկապես անհրաժեշտ են իրենց ճիշտ աշխատանքի համար; երբեք չտրամադրել գաղտնի տեղեկատվությունը հեռախոսով. բանկերի իրական աշխատակիցները հեռախոսազրույցում երբեք չեն խնդրում նշել մուտքանունը և գաղտնաբառը, PIN, СVC/СVV կամ SMS-ի կոդերը; տեղադրել հուսալի պաշտպանական լուծում բոլոր սարքերում, այդ թվում՝ մոբայլ։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12