Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
DISQO-ն գնել է FEEDBACK LOOP ընկերությունը՝ հնարավորություն ստեղծելով փոքր և միջին բիզնեսներին օգտվել իր հարթակից
06/05/2022 16:52
Կիսվել

DISQO-ն գնել է FEEDBACK LOOP ընկերությունը՝ հնարավորություն ստեղծելով փոքր և միջին բիզնեսներին օգտվել իր հարթակից

DISQO-ն գնել է Feedback Loop ընկերությունը, որի SaaS տեխնոլոգիան ապահովում է սպառողի  կարծիքի արագ և հեշտ տրամադրումը մարքեթինգի և պրոդուկտի մասնագետների համար՝ ինչպես վաղ փուլի բացահայտումների այնպես էլ գաղափարի մշակման և դիզայնի համար։ Սրանով DISQO-ն հնարավորություն է ստեղծում այժմ նաև փոքր ու միջին բիզնեսներին տվյալահեն որոշումներ կայացնել պրոդուկտներն և բրենդերը բարելավելու համար։ Արդյունքում ընկերությունը մի քանի քայլ ավելի է մոտենում իր առաքելությանը՝ ստեղծել ամենավստահելի հարթակը բրենդերի աճը խթանելու համար։

Feedback Loop-ի գործադիր տնօրեն Ռոբ Հոլլանդը, ով նախկինում Oracle Data Cloud-ի գլխավոր փոխնախագահն է եղել, նշանակվել է DISQO-ում Feedback Loop-ի գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն։ Այսպիսով՝ շուրջ 50 նոր թիմակից կմիանա DISQO-ի 500-ից ավելի աշխատակից ունեցող թիմին։

DISQO-ի այս գնումը հաջորդում է ընկերության՝ 2021 թվականին B սերիայի 85 մլն ԱՄՆ դոլարի ներդրման ներգրավմանը՝ հաճախորդների փորձառության պլատֆորմի հնարավորություններն ու հասանելիությունն ընդլայնելու համար։ Վերջին ժամանակաշրջանում գրանցված թվային տրանսֆորմացիան հեռվացրել ու անջատել է սպառողներին բրենդերից՝ ստիպելով վերջիններիս իրենց որոշումները կայացնել ոչ միանշանակ ու անորոշ ազդանշաններով։ DISQO-ն միտված է լուծելու այս խնդիրը՝ բրենդերին ուղղակիորեն կապելով իրենց սպառողների ու հաճախորդների  հետ, որպեսզի նրանք հասկանան, թե վերջիններս ինչ են մտածում և ինչ են անում առցանց հարթակներում

Սպառողների կարծիքի ու վերլուծության այս նոր ճկուն գործիքակազմի համալրումով DISQO-ի հաճախորդ ընկերություններից յուրաքանչյուրը կկարողանա վալիդացնել և պրոդուկտը, և մարքեթինգային արշավները՝ մինչ շուկա դուրս գալը։ Տասնյակ հազարավոր ՓՄՁ-ներ և միջին շուկայի ընկերություններ արդեն ուղիղ հասանելիություն կստանան DISQO-ի հարթակին՝  ընդլայնելով իրենց բիզնեսների գերարագ աճը։

Feedback Loop-ներկայիս հաճախորդները, որոնց շարքում են Uber-ը, NBCUniversal-ը, Ad Council-ը, և այլն, ևս կօգտվեն DISQO-ի բազմաչափ հարթակից՝ ավելի արագ ու ճշգրիտ կարծիքի հավաքագրումով և հաճախորդի պրոֆիլի ու թվային պահվածքի լծակի համալրումով։

«Կազմակերպությունները, հատկապես փոքր ու միջին բիզնեսները, հաճախ հնարավորություն չեն ստանում տվյալահեն որոշումներ կայացնել իրենց հաճախորդների համար»,-նշեց DISQO-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը։ «Հաճախորդների փորձառության ավանդական հարթակները սահմնափակում են կազմակերպությունների հասանելիությունը օգտատերերին՝ հնարավորություն տալով ուսումնասիրել միայն ներկա հաճախորդներին։ Մինչդեռ DISQO-ն թե ՓՄՁ-ներին և թե խոշոր ձեռնարկություններին ավելի ընդլայնված հարթակ է տրամադրում ոչ միայն ներկայիս, այլև պոտենցիալ հաճախորդների փորձառության հիման վրա որոշումներ կայացնելու համար»,- հավելեց Աճեմյանը։

«Բիզնեսների ամենացավոտ կետերից մեկը հաճախորդի անհապաղ արձագանք ստանալու անկարողությունն է, երբ որոշումներ կայացնելու կարիք կա»,- նշեց Ռոբ Հոլլանդը։ «Մեր ճկուն տեխնոլոգիայով DISQO-ն կամրապնդի հաճախորդների կարծիքի դերը պրոդուկտի նորարարությանից մինչև գովազդային արշավներում կայացվելիք բոլոր որոշումներում»,- հավելեց Հոլլանդը։

DISQO-ի հարթակն այժմ իր լուծումներն է տրամադրում թվով 300 խոշոր բրենդերի, 125 առաջատար հետազոտական ընկերությունների և 35 գովազդային գործակալությունների և 20-ից ավելի մեդիա հարթակների։ Շուկայի հետազոտության, գովազդի չափման և հաճախորդի կարծիքի հավելվածների օգտագործմամբ այս ընկերությունները բեկումնային պատկերացումներ կձևավորեն իրենց հաճախխորդների սպառողական շրջանակի, նախասիրությունների, համոզմունքների և սովորությունների մասին։

DISQO-ն հաճախորդների փորձառության հարթակ է պրոդուկտների և բրենդերի փորձարկման, բարելավման ու չափման համար։ DISQO-ի տրամադրած եզրակացությունների, գովազդի չափման և Feedback Loop գործիքակազմը կապվում են ընկերության սպառողական տվյալների հավաքագրման հարթակին՝ օգնելով փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններին տվյալահեն որոշումներ կայացնել։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին Լոս Անջելեսում և այժմ ճանաչվում է որպես գերարագ աճող ընկերություն և լավագույն գործատու։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52