Բիզնես

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Ucom-ն առաջարկում է անսահմանափակ ինտերնետ «Քայլող WI-FI»-ով
10/06/2022 13:57
Կիսվել

Ucom-ն առաջարկում է անսահմանափակ ինտերնետ «Քայլող WI-FI»-ով

Հունիսի 9-ից Ucom ընկերության շարժական ինտերնետ ծառայության նոր՝ uGo Super 6500 սակագնային պլանին 12 ամսով միանալու դեպքում բաժանորդները կստանան անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորություն: Ավելին՝ uGo Super 6500 սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու պարագայում, անսահմանափակ ինտերնետին ի լրումն բաժանորդները կկարողանան ձեռք բերել uFi Wi-Fi մոդեմն ընդամենը 1 դրամով:

«Այս առաջարկը կհետաքրքրի այն բոլոր մարդկանց, որոնք իրենց աշխատանքը կազմակերպում են ոչ միայն գրասենյակային տարածքներում, այլև սրճարաններում,  զբոսայգիներում, հանգստյան տներում  կամ ուղղակի բնության գրկում։ Անսահմանափակ ինտերնետի հնարավորությունը թույլ կտա, օրինակ, զբոսաշրջիկներին, վարորդներին, զբոսավարներին կամ երկրի ներսում պարբերաբար գործուղման մեկնողներին մնալ կապի մեջ իրենց մտերիմների հետ և կիսվել ճանապարհային տպավորություններով», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ uFi մոդեմը հնարավորություն է տալիս ինտերնետին միացնել մինչև 10 սարքավորում Wi-Fi-ի և 1 համակարգիչ USB լարի միջոցով, ինչը նշանակում է, որ դրան կարելի է միացնել ոչ միայն սմարթֆոններ, պլանշետներ ու նոթբուքներ, այլև 1 ստացիոնար համակարգիչ։

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57