Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Tech Week Gyumri 2022. Գյումրիում մեկնարկել է տեխնոլոգիական շաբաթը
02/07/2022 17:03
Կիսվել

Tech Week Gyumri 2022. Գյումրիում մեկնարկել է տեխնոլոգիական շաբաթը

Այսօր Գյումրիում մեկնարկեց Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում է կենտրոնացրել ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։ Բացման արարողությանը ներկաներին ողջունեցին հիմնադիր ընկերությունների ներկայացուցիչները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը։

Գյումրին սպասվելիք երեք օրերի ընթացքում հյուրընկալելու է Tech Week Gyumri-ի 4000+ մասնակիցների։ Միջոցառման գործընկերներն են ՏՏ ոլորտի 60+ ընկերություններ, իրենց ելույթներով հանդես կգան ոլորտի շուրջ 50 ներկայացուցիչներ:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կեսօրին մեկնարկեց Armenian Software Testing Cup միջոցառումը։ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում 15:00-ից սկսած ընթանում է «Կորիզ» գաղափարների մրցույթի նախապատրաստումը։ Գյումրու Դրամատիկական թատրոնի շենքի երկու դահլիճներում տեղի են ունենում խոսնակների ելույթներն ու պանելային քննարկումները։

Թատրոնի սրահներում տեղի է ունենում աշխատանքի տոնավաճառ, ուր ներկայացված են ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ընկերություններ։ Միջոցառման շրջանակներում տեղի է ունենում նաև ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի։ Վաղը` 11:00, Գյումրու ԹՈՒՄՈ կենտրոնում կմեկնարկի Կիբերանվտանգության հաքաթոնը։

Հիշեցնենք, որ միջոցառման մասնակցությունն անվճար է։ Այն ընթնալու է հուլիսի 2-4 Գյումրի քաղաքում։ Միջոցառման գլխավոր նպատակներից են համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Գյումրիում նոր թիմերի ստեղծումը, գիտելիքների և հմտությունների փոխանցումը, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։ Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքէջում։

Կազմակերպիչներն են gg, Instigate Mobile և TCF ընկերությունները։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52