Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է  պրեմիում դասի World Elite™ Mastercard®  քարտը
18/07/2022 12:14
Կիսվել

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է պրեմիում դասի World Elite™ Mastercard®  քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է World Elite™ Mastercard® պրեմիում դասի քարտը Հայաստանում:

Հանդիսանալով Mastercard® միջազգային վճարային համակարգի ամենաբարձր դասի քարտը՝ World Elite™-ը քարտապաններին ընձեռում է պրեմիում դասի բազմաթիվ արտոնություններ ամբողջ աշխարհում։

Դրանց թվում են՝ օդանավակայաններում բիզնես դասի սպասասրահների մուտքի հնարավորությունը, Wi-Fi հասանելիությունը, անվճար ճամփորդական ապահովագրությունը, ճամփորդության ընթացքում անհրաժեշտ բժշկական և իրավաբանական աջակցությունն ու այլ ծառայություններ։

World Elite™ Mastercard® քարտապանների համար հասանելի են նաև այլ առավելություններ, մասնավորապես, պրեմիում դասի առաջարկների փաթեթը, որը հնարավորություն է տալիս հատուկ պայմաններով օնլայն գնումներ կատարել աշխարհի առաջատար բրենդային խանութներից, ինչպես նաև ճամփորդական բացառիկ առաջարկներ, որոնց թվում են հյուրանոցների ամրագրման և մեքենաների վարձույթի համար տրամադրվող հատուկ պայմաններ և այլ արտոնություններ։

Պրեմիում դասի այս քարտը ստեղծված է իրենց ժամանակը գնահատող և հաճախ ճամփորդող անհատների, բիզնեսմենների, ինչպես նաև պրեմիում դասի բանկային ծառայությունները  նախընտրող անձանց համար։

World Elite™ Mastercard®-ի ընձեռած բոլոր առավելությունները ներկայացված են Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ։

Քարտի ստացման և սպասարկման պայմաններին նույնպես կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ։

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում են Բանկի թվով չորս մասնաճյուղեր, որտեղ հաճախորդները կարող են օգտվել տարատեսակ բանկային ծառայություններից և ստանալ ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին առաջարկում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2