Բիզնես

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 422.00+1.00 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 77.46-2.81 WTI - 73.77-2.77
COMEX:  GOLD - 2635.70-0.99 SILVER - 30.79-2.72
COMEX:  PLATINUM - 961.80-1.62
LME:  ALUMINIUM - 2571.00-3.27 COPPER - 9742.50-1.88
LME:  NICKEL - 17776.00-1.53 TIN - 32867.00-3.06
LME:  LEAD - 2103.00-2.12 ZINC - 3091.00-2.63
FOREX:  USD/JPY - 148.35+0.27 EUR/GBP - 1.0966-0.15
FOREX:  EUR/USD - 1.0966-0.15 GBP/USD - 1.3086-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42080.37+0.30 NASDAQ - 18182.92+1.45
STOCKS US: S&P 500 - 5751.13+0.97
STOCKS JAPAN:  NIKKEI - 39277.96+0.87 TOPIX - 2707.24+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 20637.24-1.38 SSEC - 3258.86-6.62
STOCKS EUR:  FTSE100 - 8190.61-1.36 CAC40 - 7521.32-0.72
STOCKS EUR:  DAX - 19066.47-0.20
09/10/2024  CBA:  USD - 387.06-0.36 GBP - 506.78-0.66
09/10/2024  CBA:  EURO - 424.45-1.09
09/10/2024  CBA:  GOLD - 32851.62-43.63 SILVER - 389.26-7.83
4․676․836 դրամ՝ Հերոսների վերականգնողական քաղաքին․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «4090» հիմնադրամն է
08/09/2022 15:39
Կիսվել

4․676․836 դրամ՝ Հերոսների վերականգնողական քաղաքին․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «4090» հիմնադրամն է

IDBank-ի և Իդրամի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոս ամսվա ընթացքում հավաքված ողջ գումարը՝ 4.676.836 դրամ, փոխանցվեց «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնին։ Ծրագրի ավարտին ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ շահառուի անունը։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակվող ողջ գումարն ուղղվելու է «4090» հիմնադրամին։

«4090»  հիմնադրամը ստեղծվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Հիմնադրամի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից այն հերոսներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտներին, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։

«4090» հիմնադրամի տնօրեն Իրինա Փահլևանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շատ կարևոր է հիմնադրամի համար հատկապես նոր ուսումնական տարվա սկզբին, քանի որ նախորդ տարվա համեմատ այս տարվա շահառուների թիվը գրեթե կրկնապատկվել է, ու յուրաքանչյուր դրամ էական նշանակություն ունի։ Բացի այդ, մինչ օրս հիմնադրամի հիմնական բարերարները եղել են անհատները, իսկ այս նախաձեռնությունը համագործակցության լավ սինթեզ է, քանի որ կորպորատիվ գործընկերության հետևում կանգնած են հազարավոր մեր հայրենակիցները։

Հիմնադրամի նպատակը Հայրենիքի պաշտպաններին կրթավճարների տրամադրման, կրթական ծրագրերի իրականացման, հմտությունների բարձրացման և վերապատրաստումների իրականացումն է։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ այսօր, առավել, քան երբևէ կարևոր է հատկապես կրթության մեջ ներդրում անելը։ «4090 հիմնադրամի գործունեությունն այս առումով անչափ գնահատելի է, որովհետև այն կրթավճարներ է տրամադրում պատերազմով անցած մարդկանց, որոնց համար կրթությունը հայրենիքում ապրել շարունակելու գրավականն է այս պահին։ Ինչպես գիտեք, կրթությունը «Մի դրամի ուժը» նախաձեռնության առանցքային ուղղություններից է, բայց 4090-ին աջակցելը կրկնակի պարտավորեցնող ու հաճելի է, քանի որ հնարավորություն ունենք շնորհակալություն հայտնել հայրենիքի պաշտպաններին` չնայած բոլոր դժվարություններին իրենց ապագան մեր երկրի հետ կապելու համար։ Կարևոր է, որ պատերազմի միջով անցած մեր հայրենակիցները կարողանան ստանալ պատշաճ կրթություն և այդ ճանապարհին խոչընդոտների չհանդիպեն», – ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

IDBank-ն ու Իդրամը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը ամեն անգամ, երբ դուք վճարում եք կատարում ընկերությունների հարթակներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել շուրջ 12000 կետում, 900 առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։

«Մի դրամի ուժն» արդեն հատել է 95 մլն-ի սահմանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։

09/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.06
-0.36
Եվրո (EUR)
424.45
-1.09
Ռուբլի (RUR)
3.99
-0.03
Լարի (GEL)
141.79
+0.14
32851.62
-43.63
Արծաթ
389.26
-7.83