Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԴԻՋԻԹԵՔ 2011. 62 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
09/09/2011 19:48
Կիսվել

ԴԻՋԻԹԵՔ 2011. 62 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

ԴիջիԹեք ցուցահանդեսը, որը տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է, արդեն իր շուրջն է հավաքել 62 կազմակերպություն: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից` ներկա դրությամբ ցուցահանդեսային տարածքի առաջին հարկն ամբողջությամբ զբաղեցված է, իսկ երկրորդ հարկը` 60%-ով:  

Ցուցահանդեսին հայտ ներկայացրած կազմակերպություններից են` «Ապագա Թեքնոլոջիս», «Վիասֆեր Տեխնոպարկ», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Յունիքոմփ», «Ինստիգեյթ», «Բեառգամի», «Իքս-Արթ», «ՋիԷնՍի-Ալֆա», Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ, «Նեյշընլ Ինսթրումենթս», «ԼանԱր Սերվիս», «Ալտակոդ», «Նորք» ՏՎԿ, «Սինոփսիս», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշն», «Մաքստրոնիկ», «Մայքրոսոֆթ», «Ռեդինետ», «Յունիթել», «ԷփիջիԱրմ», «Ինտերակտիվ Վորլդ», «Իննովասիս», «Ռևոտեք», Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն, «Արթին Վարուժան» ՓԲԸ, «Վիպմա», «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, «Իքս-Թեք», «Սփյուռ» տեղեկատվական կենտրոն և այլն:  

«Ճարտարագիտության աշխարհ» ընդհանուր տաղավարով հանդես կգան շուրջ 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ, որոնց թվում են Bitlis-MEN, Pegasus Logic, Olymp Engineering,  Ovak Technologies, Project Integration, Rafa Solutions, Innovative Solutions  ընկերությունները:  

Այս տարի առանձին տաղավարով ցուցահանդեսում կներկայանա նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը:  

Ակնկալվում է, որ ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը կունենա 18.000 այցելու և 100 մասնակից ընկերություն: Ցուցահանդեսը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 07-09-ը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում: Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍելՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ, կազմակերպիչ` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98