Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
MAN Արմենիան ներկայացրել է նոր սերնդի MAN բեռնատարները
30/09/2022 12:50
Կիսվել

MAN Արմենիան ներկայացրել է նոր սերնդի MAN բեռնատարները

2022 թվականի սեպտեմբերի 16-ից 18-ը ARMENIA EXPO 2022 21-րդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում MAN Արմենիան անցկացրեց հայկական շուկայի համար նախատեսված MAN բեռնատարների նոր սերնդի հանդիսավոր շնորհանդեսը:

ARMENIA EXPO տարածաշրջանի գլխավոր ցուցահանդեսը վաղուց հաստատել է ամենախոշոր, ամենահեղինակավոր և նշանակալի իրադարձության դիրքերը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ձեռնարկատիրական կյանքում։

Հայկական շնորհանդեսին մասնակցել են MAN-ի 100-ից ավելի հաճախորդներ, գործընկերներ արտերկրից և մասնագիտացված մամուլի ներկայացուցիչներ։

MAN Truck & Bus SE ընկերության նոր սերնդի բեռնատարները հետևողականորեն ուղղված են բեռնափոխադրման ոլորտի փոփոխվող պահանջներին։

MAN բեռնատարների նոր սերնդի նախագիծը հանդիսանում է երկար տարիների ինտենսիվ աշխատանքի արդյունք, որտեղ անմիջականորեն ներգրավված են եղել 2100 աշխատակիցներ, այդ թվում 360 ինժեներներ, իսկ դիզայնի գործընթացին մասնակցել են 300 հաճախորդներ 16 երկրներից: Տեխնիկական բոլոր ճշգրտումները կատարելու և վերջնական տեսքին հասցնելու համար, նոր սերնդի բեռնատարներն անցել են փորձարկումների մոտ 4 միլիոն կմ ճանապարհ։ Սահմանելով չափորոշիչների բարձր մակարդակ՝ նոր սերնդի MAN բեռնատարներում ներդրվել են բազմաթիվ նորարարական և արդիական համակարգեր, որոնք նախագծվել և մշակվել են նորովի և հարմարացվել օգտագործողի պահանջներին։ Արդյունքում, ի տարբերություն նախորդ մոդելների, նոր սերնդի բեռնատարներն ավելի ապահով են ու անվտանգ:

Նոր դիզայն, վստահելի արժեքներ

Գործառնական և տեխնիկական նոր զարգացումների արդյունքում, նոր սերնդի MAN բեռնատարների արտաքինը նույնպես վերափոխվել է հիմնովին՝ պահպանելով մեկ առանձնահատկություն, այն է` MAN մեքենան պետք է միշտ ճանաչվի առաջին իսկ հայացքից: Չնայած անթերի արտաքին դիզայնին, նախագծողները կարևոր նշանակություն են տվել մեքենաների ամրությանը, որը MAN-ի ամենակարևոր առանձնահատկություններից է: MAN դիզայներները մեծ խնամքով աշխատել են նախորդ սերնդի մեքենաների արտաքին տեսքի արդիականացման և զարգացման վրա, ինչի արդյունքում նոր սերնդի բեռնատարները ստացել են ավելի տարբերվող, ժամանակակից և ֆունկցիոնալ լուծումներ:

Նոր խցիկներ՝ հարմարեցված վարորդների պահանջներին

Նոր սերնդի MAN բեռնատարների խցիկներն առանձնանում են իրենց հարմարավետությամբ և կառավարման մատչելիությամբ: Ղեկավարման ստեղներն օպտիմալ կերպով տեղակայված են այնպես, որ հնարավոր լինի հեշտությամբ հասնել դրանց վարման դիրքից: Ստեղների ճիշտ տեղաբաշխման և առավել ֆունկցիոնալության շնորհիվ վարորդը ավելի քիչ է ուշադրությունը շեղում ճանապարհից, ինչը նպաստում է անվտանգ երթևեկությանը:

Նոր սերնդի բեռնատարների նախագծման գործընթացում առավել ուշադրություն է դարձվել այն հանգամանքի վրա, որ վարորդի համար խցիկը ծառայի թեˊ որպես աշխատավայր, և թեˊ բնակելի տարածք։

Նոր խցիկների նորամուծությունների և դիզայներական լուծումների համար ընկերությունը հիմնվել է փորձառու վարորդների դիտարկումների վրա։ Նախագծողները խորհրդակցել և ավելի քան 700 մասնագետների հետ և այցելել տասնյակ տեխսպասարկման կենտրոններ՝ հավաքագրելով բոլոր գաղափարներն ու առաջարկները:

Ինովացիոն SmartSelect համակարգ

Կառավարման սենսորային վահանակը և նրա հարմարեցված դիրքը բացառիկ նորույթ է բեռնատարների ոլորտում։ MAN SmartSelect համակարգը նախատեսված է նվազագույն շեղումներով ինտուիտիվ և արագ կիրառության համար ցանկացած ճանապարհային իրավիճակում։ Սենսորային վահանակի օգնությամբ կարելի է հեշտությամբ կառավարել MAN մուլտիմեդիա համակարգը։ Ամբողջովին թվայնացված 12.3 դյույմանոց բարձրակարգ, գունավոր էկրանը վարորդին փոխանցում է օպտիմալ տեղեկատվություն արտացոլման նոր եղանակով:

Փորձարկման փուլն անցած բոլոր վարորդների խոսքերով, այս համակարգը զգալի հեշտացնում է մեքենայի կառավարումը։

Հզոր և արդյունավետ շարժիչներ

MAN բեռնատարների նոր սերնդի համար արդիականացված շարժիչները, կատարյալ ներդաշնակությամբ աշխատելով տրանսմիսիոն բաղադրիչների հետ, նվազեցրել են արտանետումերի քանակը և ավելացրել վառելիքի խնայողությունը։ Այս արդիականացման ընթացքում MAN-ն ամբողջովին վերափոխել է իր «բեսթսելլեր» դարձած D26 մոդելը։ Բազմաթիվ աննշան բարելավումների շնորհիվ հնարավոր է դարձել նվազեցնել շարժիչի կշիռը մոտ 70 կիլոգրամով և ավելացնել վառելիքի խնայողությունը 8%-ով՝ համեմատած նախորդ սերնդակցի հետ:

Անվտանգության ինդիվիդուալ համակարգ

Դժվարանցանելի երթևեկության ժամանակ անվտանգության համակարգը ազդանշանների օգնությամբ վերահսկում և օգնում է վարորդին պահպանել համապատասխան հեռավորություն դիմացի մեքենայից: Երթևեկության գծերի փոփոխման օգնական համակարգի միջոցով, երբ վարորդը վերադասավորվում և փոխում է երթևեկության գիծը, համակարգը միացնում է թարթող լուսարձակները: Մեքենայի երթևեկելի գոտուց դուրս գալու պարագայում, վարորդը նախազգուշացնող ազդանշան է ստանում արագության վերահսկման համակարգից։

MAN EfficientCruise համակարգ

MAN EfficientCruise համակարգի միջոցով և GPS-ի օգնությամբ համակարգը հնարավորություն ունի վերլուծել ճանապարհը մինչև 3 կմ հեռավորությամբ և հաշվարկել ամենաարդյունավետ վարման մեխանիզմը՝ ավտոմատ կերպով ծրագրավորելով համակարգը խնայողության չափորոշիչներին համապատասխան: Այս համակարգը հնարավորություն է տալիս թեթևացնել նաև վարորդի ծանրաբեռնվածությունը և կենտրոնացումը:

Հաշվի առնելով MAN նոր սերնդի բեռնատարների նորամուծություններն ու առավելությունները՝ միանշանակ է, որ ընկերության մոդելային շարքը առաջատար դիրքում է և հստակ քայլերով շարունակում է նվաճել բեռնափոխադրումների ոլորտը:

MAN Truck & Bus SE-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում EURO TRUCK ընկերությունը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52