Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ Է ORANGE ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
19/09/2011 17:07
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ Է ORANGE ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Յունիբանկը սկսել է վարկեր տրամադրել “Օրանժ Արմենիա” ընկերության  կողմից առաջարկվող բջջային կապի միջոցների ձեռքբերման համար և այդ նպատակով ընկերության  սպասարկման կետերում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում, բացել է հինգ պրոմո–կետ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկանցում են բանկի մամուլի ծառայությունից` orange բջջային հեռախոսների և պարագաների ձեռքբերման համար Յունիբանկը սպառողական վարկեր է տրամադրում  հետևյալ պայմաններով` գումարը`մինչև 600 հազար  դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 18% տարեկան: Կանխավճարը կազմում է 0%: Վարկերը տրամադրվում են վարկային բացասական պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Բանկային  հաշվի բացումը և  սպասարկումն իրականացվում են անվճար: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:

Ինչպես տեղեկացնում են Յունիբանկից` “Օրանժ Արմենիա” ընկերությունը բջջային հեռախոսներ արտադրող լավագույն ընկերություններից ուղիղ մատակարարումների գծով հայաստանյան շուկայի առաջատարներից մեկն է: Ընկերությունն առաջարկում է հեռախոսների մեծ  ընտրանի (Apple, BlackBerry, Alcatel, Samsung, Nokia)  նախատեսված սպառողների լայն զանգվածի համար: Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը ընկերության կողմից ներկայացված բջջային հեռախոսների նկատմամբ` U-Orange վարկատեսակը հաճախորդների համար առավելագույնս պահանջված և շահավետ  կլինի, իսկ բանկի պրոմո-կետերի առկայությունը հենց վաճառքի կետերում  զգալիորեն կարագացնի վարկային հայտերի հաստատման գործընթացը` սպառողական վարկերի ձևակերպումը հաճախորդների համար էլ ավելի դյուրին և հարմարավետ դարձնելով:

Բանկի պրոմո-կետերը տեղադրված են հետևյալ հասցեներում` Երևան` Հյուսիսային պողոտա 1 (“Նորդ” բիզնես կենտրոն) Կոմիտասի 8, Էրեբունի 18/7, Գյումրի` Սայաթ-Նովա 7, Վանաձոր` Տիգրան Մեծի 47ա:

Մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկը կշարունակի սպառողական վարկավորման շուկայում իր դիրքերի ամրապնդումը և պրոմո-կետերի ցանցի ընդլայնումը: Մասնավորապես, մինչև այս տարվա սեպտեմբերի վերջը “Օրանժ Արմենիա” ընկերության  սպասարկման կետերում կտեղադրվեն ևս հինգ պրոմո-կետեր, իսկ մոտ ապագայում վարկով բջջային հեռախոսներ հնարավոր կլինի ձեռքբերել ընկերության բոլոր 73 կետերում:   

 2011թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով, Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է:  30.06.2011թ.-ի դրությամբ Բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 23.6 մլրդ դրամը, ինչը կազմում է բանկի ընդհանուր վարկային ներդրումների 31,6%-ը: Յունիբանկի սպառողական վարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 7 անգամ:  Յունիբանկը շահավետ պայմաններով  սպառողական վարկեր է տրամադրում ցանկացած նպատակի համար` կենցաղային, համակարգչային տեխնիկայի կամ կահույքի գնման, վերանորոգում իրականացնելու, հանգստի, բժշկական կամ այլ ծախսերը հոգալու համար: Ընդ որում, սպառողական վարկերի մեծամասնության դեպքում գրավով ապահովվածություն չի պահանջվում:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21