Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
ԴԻՋԻԹԵՔ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 100 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
29/09/2011 16:38
Կիսվել

ԴԻՋԻԹԵՔ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 100 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Շուրջ 100 ընկերություն ներկա դրությամբ հայտ է ներկայացրել մասնակցելու ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին: Սա նշանակում է արդեն իսկ 40% աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ, որին մասնակցում էին 68 ընկերության:   «Մենք մեր առջև ոչ թե թվերը մեծացնելու գերնպատակ ենք դրել, այլ ցանկանում ենք մարդկանց ցույց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ է: Այս տարի ընկերությունները շատ արագ են հայտեր ներկայացնում DigiTec-ին մասնակցելու համար, ինչը նշանակում է` նախորդ ցուցահանդեսներն արդյունավետ են ընթացել։ Ցուցահանդեսի հաջողության ցուցանիշը հենց մարդկանց և ընկերությունների հետագա մասնակցությունն է»,- նշում է ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նշենք, որ 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ Վրաստանից, Ռուսաստանից, Սինգապուրից, Լեհաստանից, Թայվանից: Մասնակից ընկերությունների թվին են պատկանում հետևյալ ընկերությունները` VivaCell-MTS, Ucom, Maxtronic, Unicomp, Microsoft, GNC Alfa, Redinet, Synopsys, X-Art, Instigate, ArmSoft, Epygi, Yetri, Enterprise Incubator Foundation, Nork, National Instruments, Innovative Solutions, Ovak Technologies, Rafa Solutions, Olymp Engineering, Bitlis-MEN, Pegasus Logic, Integrator, Sci.-Ind. BioArt, Ani Test, Samara State Aerospace Research University, ST Kinetics, Radiophysics Research Institute, Engineering starts in High-school, IP Protection legal firm, Safety Accounting, Dizozavr, LuxBrok, Museum of Science & Technology, Busineess sector, Project Integration, Seven Smarts, FlexAp, Henry Radio, Interactive World, Viasphere Technopark, Cambric և այլն:

Միջոցառումը կանցնի  ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և  «ՎիվաՍել–ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: Կազմակերպիչն է  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը: 

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02