Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ORANGE-Ը ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ
03/10/2011 16:39
Կիսվել

ORANGE-Ը ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Orange-ը ներկայացրեց Ինտերնետի նորացված սակագնային պլանները: Այսուհետ «Ինտերնետ Հիմա»-յի 9000, 11000 և 20000, MyFi-ի 10000, 12000 և 21000 և Ֆլայբոքսի 16000, 21000, 32000 սակագնային պլաններից օգտվող բաժանորդները գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո նախկին 384Կբ/վ ներբեռնման արագության փոխարեն ինտերնետից կօգտվեն մինչև 512Կբ/վ արագությամբ: Նշված սակագնային պլանների համար կրկնապատկվել է վերբեռնման արագությունը. այժմ փաստաթղթեր, երգեր կամ նկարներ կարելի է բեռնել համացանց մինչև 256Կբ/վ արագությամբ:

«Մեր ինտերնետ առաջարկներով մենք գերարագ ինտերնետը հասանելի դարձրինք տասնյակ հազարավոր մարդկանց համար: Մեր բաժանորդները սովորեցին, թե ինչ է իրական ազատությունը շարժական ինտերնետի հետ, որը ոչ թե թանկ հաճույք է, այլ պարզապես առօրյա հնարավորություն: Սակայն մենք շարունակում ենք մշտապես հետևել մեր բաժանորդների արձագանքներին և փորձում մի քայլ առաջ իրականացնել նրանց ակնկալիքները: Այսուհետ մեր հին բաժանորդները, ինչպես նաև նրանք, ովքեր դեռ նոր պիտի միանան մեզ, կարող են հնարավորինս վայելել շարժական ինտերնետի առավելությունները` ավելի արագ, սակայն նույն ամսավճարի դիմաց», – ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Հիշեցնենք, որ Ինտերնետ Հիմայի 6,000 դրամ ամսական վճարով սակագնային պլանի բաժանորդներն ամսական ստանում են 2 գիգաբայթ գերարագ ինտերնետ, 9,000-ինը` 6 գիգաբայթ, 11,000-ինը` 11 գիգաբայթ, իսկ 20,000 դրամ սակագնային պլանի բաժանորդները` 24 գիգաբայթ: Իսկ գիշերային ժամերին`ժամը 2-ից մինչև 8-ը, Orange Ինտերնետի բոլոր բաժանորդները կարող են օգտվել գերարագ ինտերնետից անվճար` իրենց Ինտերնետ Հիմա, MyFi կամ Flybox մոդեմի հիմնական ինտերֆեյսից ուղարկելով NI բանալի բառը 111 համարին:

Orange-ն այսօր շարժական լայնաշերտ ինտերնետի ծառայություններ է մատուցում 67 հազար բաժանորդի Հայաստանի բոլոր մարզերում, որոնք կազմում են շարժական ինտերնետից օգտվողների ավելիք ան 60%-ը: Նրանցից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում սպառում է ինտերնետի 7-ից 8ԳԲ թրաֆիկ:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության 95% տոկոսին:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41