Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՍՏԵՖԱՆ ՌԻՇԱՐ. «ORANGE-Ը ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
07/10/2011 20:58
Կիսվել

ՍՏԵՖԱՆ ՌԻՇԱՐ. «ORANGE-Ը ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

Այսօր առավոտյան Orange-ի գլխավոր խանութը հյուրընկալել է Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարին, Ֆրանսիայի Արդյունաբերության, էներգետիկայի և թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնին, Ֆրանսիայի արտաքին առևտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշին և Ֆրանսիայի տրանսպորտի գծով պետական քարտուղար Թիերի Մարիանիին, ովքեր Հայաստան են ժամանել Ֆրանսիական Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցի շրջանակներում` պաշտոնական պատվիրակության կազմում: Այցի ընթացքում նրանք ծանոթացել են Հայաստանում Orange-ի գործունեությանն ու այն նորարարություններին, որ ընկերությունը կատարել է Հայաստանի շարժական հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետի ոլորտում: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամները` ակումբի նախագահ Արման Փինարբասիի գլխավորությամբ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության  Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ավելի վաղ Ստեֆան Ռիշարը այցելել էր Orange-ի գլխամասային գրասենյակ և հանդիպում ունեցել Orange Արմենիայի ինչպես ղեկավար անձնակազմի, այնպես էլ բոլոր աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության աշխատանքային կյանքին և ներկայացրել Orange Ֆրանս Տելեկոմ Խմբի ընդհանրական նպատակներն ու ռազմավարությունը: Հանդիպման ընթացքում նա նշեց, որ հպարտ է այն բանի համար, որ այսօր Orange-ի աջակցությամբ Երևանի սրտում կբացվի աշխարհահռչակ քանակագործ Օգյուստ Ռոդենի գլուխգործոցներից մեկը, որը մշտապես կխորհրդանշի հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը:

Ստեֆան Ռիշարն այսօր նաև մասնակցել է Երևանի Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից Ռոդենի արձանի պաշտոնական բացման արարողությանը:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության 95% տոկոսին:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37