Բիզնես

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 441.50-2.50 EUR SELL - 445.00-2.00
OIL:  BRENT - 65.04-1.31 WTI - 61.38-1.21
COMEX:  GOLD - 3976.60-1.72 SILVER - 47.22-2.26
COMEX:  PLATINUM - 1635.10-2.96
LME:  ALUMINIUM - 2798.50+3.94 COPPER - 10867.50+3.59
LME:  NICKEL - 15492.00+1.14 TIN - 37060.00+0.47
LME:  LEAD - 2030.00+0.30 ZINC - 3010.50-0.33
FOREX:  USD/JPY - 152.71+0.09 EUR/GBP - 1.1568-0.65
FOREX:  EUR/USD - 1.1568-0.65 GBP/USD - 1.3305-0.81
STOCKS RUS:  RTSI - 1020.93+3.13
STOCKS US: DOW JONES - 46358.42-0.52 NASDAQ - 23024.63-0.08
STOCKS US: S&P 500 - 6735.11-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 48088.80-1.01 TOPIX - 3197.59-1.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26290.32-1.73 SSEC - 3897.03-0.94
STOCKS EUR:  FTSE100 - 9509.40-0.41 CAC40 - 8041.36-0.23
STOCKS EUR:  DAX - 24611.25+0.06
10/10/2025  CBA:  USD - 382.68+0.13 GBP - 507.66-3.58
10/10/2025  CBA:  EURO - 442.8-1.65
10/10/2025  CBA:  GOLD - 49451-239 SILVER - 611.54+8.81
Բուժական լաբորատորիա, երկու դահլիճ և ճաշարան. Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ «Զինվորի տունը» կընդլայնի սպասարկման ծավալը
23/11/2022 18:08
Կիսվել

Բուժական լաբորատորիա, երկու դահլիճ և ճաշարան. Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ «Զինվորի տունը» կընդլայնի սպասարկման ծավալը

44-օրյա պատերազմից հետո, վիրավորում ստացած զինվորների կտրուկ աճով պայմանավորված՝ «Զինվորի տան» շենքային պայմանները բավարար չեն անհրաժեշտ ամբողջ ծավալով տղաներին սպասարկելու համար: Ընդլայնված հնարավորությունները կարևոր են պարբերական վերականգնողական բուժման ցուցումով՝ գանգուղեղային, որովայնի, կրծքավանդակի, բազմաբեկորային, պոլիօրգանային վնասվածքներ ունեցող և այրվածքներ ստացած բոլոր տղաների համար: Նրանց մի մասին վերականգնողական բուժում է ցուցված ամբողջ կյանքի համար:

Վիվա-ՄՏՍ-ը զգալի գումար է նվիրաբերել՝ քայլքի լաբորատորիայի, կինեզոթերապիայի և էրգոթերապիայի դահլիճների և ճաշարանի շինարարական աշխատանքներն սկսելու նպատակով: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան միաժամանակ առավել շատ զինվորի բարձրակարգ սպասարկում ապահովել: Կինեզոթերապիայի և էրգոթերապիայի՝ եղած դահլիճներն արդեն բավարար չեն՝ այս պահին վերականգնողական բուժման ցուցումով բոլոր զինվորներին միաժամանակ սպասարկելու համար: Շինարարությունից հետո, դահլիճների թիվը կավելանա՝ նպաստելով շատերին օգտակար լինելու՝ մասնագետների ձգտմանը:

Իսկ կառուցվելիք՝ քայլքի լաբորատորիան հնարավորություն կտա 2D ձևաչափով տեսնել և ժամանակին բացահայտել հնարավոր խնդիրները: Դա կբարձրացնի վերականգնողական բուժման կուրսի արդյունավետությունը՝ ինչպես ստորին վերջույթների պրոթեզավորում, օրթեզավորում, այնպես էլ կենտրոնական, պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարում, ստորին վերջույթների վնասվածքներ, հենաշարժողական խնդիրներ ունեցող տղաների շրջանում:

«Կան ծրագրեր, որոնց կարևորությունը գնահատվում է ոչ միայն հստակ չափելի արդյունքով, այլև չգրված՝ մարդկային արժեքներով: Սա մի համագործակցություն է, որն սկսվել է վիրավորում ստացած զինվորների մոտ պատերազմի հետևանքները հնարավորության սահմաններում մեղմելու ձգտումից: Մեկ օրում ամբողջությամբ նոր իրավիճակում հայտնված տղաներին կյանքի բնականոն հուն վերադարձնելը պահանջում է ամենօրյա աշխատանք, գործիքային, մասնագիտական և հոգեբանական աջակցություն: Այդ ամենն ապահովելու համար, անհրաժեշտ են շենքային լիարժեք պայմաններ և զարգացած տեխնոլոգիաներով աշխատող սարքավորումներ: Հուսով եմ, որ համատեղ ջանքերով և դրսևորվող ամենօրյա հոգատարությամբ՝ գործընկեր կազմակերպությանը կհաջողվի բոլորի համար ցանկալի արդյունք արձանագրել»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվելիք՝ թողունակության մեծացման ծրագրով, կկառուցվի նաև ճաշարան՝ ստացիոնար և ամբուլատոր բուժում ստացող զինվորներին սպասարկելու համար: Գործող փոքր ճաշարանը կփոխարինվի նորով, բացառապես թարմ ու օգտակար մթերքից տեղում պատրաստվող սնունդ ապահովելու հնարավորությամբ:

«Զինվորի տունը երբեք չի մերժել ոչ մի տղայի: Մեզ դիմած հայրենիքի որևէ պաշտպան առանց օժանդակության չի մնացել, սակայն 44-օրյա պատերազմից հետո նրանց թիվն այնքան մեծացավ, որ երբեմն ստիպված ենք լինում մի փոքր սպասեցնել տղաներին. եղած հնարավորությունները թույլ չեն տալիս բոլորին միաժամանակ վերականգնողական բուժում տրամադրել: Մեր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ մենք այսօրվանից հայտարարում ենք Զինվորի տան թողունակության մեծացման ծրագրի  մեկնարկի մասին: Դրա շնորհիվ՝ միաժամանակ ավելի շատ տղայի բուժելու հնարավորություն կունենանք, քայլքի լաբորատորիա կունենանք և ավելի մեծ ճաշարան, որտեղ որակով սնունդ կկարողանան ստանալ թե ստացիոնար, թե ամբուլատոր պայմաններում բուժում ստացողները»,-ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Վիվա-ՄՏՍ-ն առաջին անգամ չէ, որ կանգնում է Զինվորի տան կողքին: Նախորդ ամիսներին մենք տեսել ենք, թե որքան են Վիվա-ՄՏՍ-ի  աջակցությամբ ձեռք բերված օրթեզներն օգնել տղաներին՝ քայլքը շտկելու, վերականգնելու, ավելի որակյալ կյանք ունենալու հարցում: Օրթեզների նոր խմբաքանակով, տղաներն արդեն կկարողանան հեռակառավարվող վահանակով կառավարել իրենց օրթեզը և տվյալ պահին իրենց հարմար ռեժիմի բերել: Իսկ այսօր արդեն մեր գործընկեր կազմակերպության ղեկավարին ներկայացրեցինք Զինվորի տան շենքի այն հատվածը, որը, կարելի է ասել, վերակառուցվելու է: Մեծացնելու ենք թողունակությունը: Այլ կերպ ասած՝ միաժամանակ ավելի շատ տղաների ենք կարողանալու բուժական և այլ ծառայություններ մատուցել»,-ասել է «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը:

Վիվա-ՄՏՍ-ի ցուցաբերած աջակցության շնորհիվ, «Զինվորի տանը» ձեռք է բերվել նաև հեռակառավարվող 16 օրթեզ: Դրանք նախատեսված են նյարդաբանական տարբեր վնասվածքներ և հիվանդություններ ունեցող՝ վերջույթի ցածր ֆունկցիոնալություն կամ ֆունկցիոնալության բացակայություն ունեցող զինվորների համար: Օրթեզի կարիք, առավել հաճախ, ունենում են գլխուղեղային, ողնուղեղային վնասվածքներով և ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքներով մարդիկ:

Բժշկական տեխնոլոգիաներ արտադրող «Fior & Gentz» ընկերության օրթեզներն ունեն վահանակով հեռակառավարման 3 ռեժիմ: Առաջինը ոտքն ամբողջությամբ անշարժացնելու հնարավորություն է տալիս, երկրորդն ապահովում է կիսաֆիքսված դիրք, երրորդը ոտքը դարձնում է ամբողջությամբ շարժուն: Ռեժիմներն ընտրվում են բուժառուի անհատական վիճակից ելնելով:

Օրթեզներն օժանդակ միջոցներ են՝ քայլքը շտկելու կամ բարելավելու համար: Որոշ դեպքերում օրթեզի կրումը ցուցված է ամբողջ կյանքի համար:

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, մեկ տարի առաջ էլ ձեռք էր բերվել Գերմանիայի և Նիդերլանդների առաջատար ընկերությունների արտադրած 100 օրթեզ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

10/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.68
+0.13
Եվրո (EUR)
442.8
-1.65
Ռուբլի (RUR)
4.7105
+0.0161
Լարի (GEL)
141.21
+0.09
49451
-239
Արծաթ
611.54
+8.81