Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Financial Times-ը ներկայացրել է տարվա ամենաազդեցիկ կանանց վարկանիշը
01/12/2022 17:48
Կիսվել

Financial Times-ը ներկայացրել է տարվա ամենաազդեցիկ կանանց վարկանիշը

Ամերիկյան երգչուհի Բիլլի Այլիշը, որը համարվում է «սերնդի ձայնը», բրիտանացի արքայազն Հարրիի տիկին Մեգան Մարքլը, ինչպես նաև մարզական կարիերան ավարտած թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ընդգրկվել են տարվա 25 ամենաազդեցիկ կանանց ցուցակում, որը դեկտեմբերի 1-ին հրապարակել է Financial Times պարբերականը:

Վարկանիշային ցուցակում նաև տեղ են գտել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավոր Քեթանջի Բրաուն Ջեքսոնը, որը դարձել է աֆրոամերիկյան ծագում ունեցող առաջին կինն այդ պաշտոնում, Yves Saint Laurent նորաձևության տան գործադիր տնօրեն Ֆրանչեսկա Բելետինին, Citigroup բանկի գործադիր տնօրեն Ջեյն Ֆրեզերը, Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, Կոլումբիայի փոխնախագահ Ֆրանսիա Էլենա Մարկես Մինան և Պակիստանի կլիմայի փոփոխության հացերի նախարար Շերրի Ռեհմանը:

Բացի դրանից, ցանկում ներառվել են Բարբադոսի վարչապետ Միա Մոթլին, Մեծ Բրիտանիայի Aviva ապահովագրական ընկերության ղեկավար Ամանդա Բլանքը, Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կին, բարերար Մաքքենզի Սքոթը, ֆուտբոլի Անգլիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Վիգմանը, որի ղեկավարությամբ թիմը հաղթել է Եվրոպայի առաջնությունում, մալայզիացի դերասանուհի Միշել Եոն, որը խաղացել է «Ամեն ինչ, ամենուրեք և միանգամից» (Everything Everywhere All at Once, 2021 թվական) ֆիլմում գլխավոր դերը, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆրանսուհի Աննի Էռնոն: Նաև վարկանիշային ցուցակում է հայտնվել Ուկրաինայի Քաղաքացիական ազատությունների կենտրոնի (ՔԱԿ) վարչության նախագահ Ալեքսանդրա Մատվիյչուկը, որի կազմակերպությոքւնը հոկտեմբերին խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել:

Բացի դրանից, տարվա ամենաազդեցիկ կանանց թվում Financial Times-ը նշել է CVS Health-ը ղեկավար Քարեն Լինչին, որի ղեկավարած ընկերությանը պատկանում է ԱՄՆ-ում դեղատների խոշորագույն ցանցերից մեկը: Ցուցակում են հայտնվել ամերիկացի կին գրող Ջեյմի Ֆիորե Հիգինսը, ինչպես նաև նիդեռլանդացի ակտիվիստուհի Ռեբեկա Գոմպերտսը, ով պայքարում է կանանց աբորտի իրավունքի համար:

Պարբերականը նաև ցանկում ներառել է Ճապոնիայի ցամաքային զորքերի նախկին զինծառայող Ռինա Գոնոյին, որը պատմել է ճապոնական բանակում սեռական ոտնձգությունների մասին, Իրանի կանանց, որոնք բողոքի են դուրս գալիս ամբողջ երկրում, քենիացի Էկոակտիվիստուհի Պաուլա Քահումբուին, զիմբաբվեացի գրող Ցիցի Դանգարեմբգային, գերմանացի նկարչուհի Աննե Իմհոֆին, չինական ծագմամբ կանադացի ռեժիսոր Դոմի Շիին, որը նկարահանել է «Ես կարմրում եմ» անիմացիոն ֆիլմը (Turning Red, 2022 թվական):

Financial Times-ի վարկածով ընթացիկ տարվա ամենաազդեցիկ կանանց ցանկին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88