Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՄԵԿՆԱՐԿԵՑ  «ARMNET 2011» ՆԱԽԱԳԻԾԸ
16/11/2011 15:09
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ARMNET 2011» ՆԱԽԱԳԻԾԸ

Այսօր` նոյեմբերի 16-ին, մեկնարկեց “ArmNet Awards 2011” համահայկական ինտերնետային մրցույթը և “ArmNet 2011” միջոցառումների շարքը, որոնք կազմակերպվում և իրականացվում են SP Marketing Solutions, Orange Արմենիա ընկերությունների և Հայաստանի Ինտերնետ Հանրություն ՀԿ կողմից:

Նշենք, որ ArmNet 2011-ի շրջանակներում կանցկացվեն Հայաստանում ինտերնետի զարգացմանը նվիրված  3 միջոցառում, որոնցից երկուսն առաջին անգամ անցկացվել են նախորդ` ArmNet 2010-ի շրջանակներում, իսկ վերջինը Հայաստանում այս տարի տեղի է ունենալու առաջին անգամ:

Armnet 2011”-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը

Նախագծի միջոցառումներից առաջինը` “Armnet Awards 2011” hայկական ինտերնետկայքերի մրցույթն է, որի նպատակն է բացահայտել և պարգևատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը:

Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն 8 լավագույն կայքերին հետևյալ անվանակարգերում` Դիզայն և հարմարավետություն, Նորարարություն, Տեխնիկական կատարում, Բովանդակություն, Տարվա առաջընթաց, Գլխավոր մրցանակ (բոլոր անվանակարգերում ժյուրիի կողմից առավելագույն թվով ձայներ ստացած կայքը), Ժողովրդական ընտրություն (ըստ հանրային քվեարկության), Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար:

“Armnet 2011” ինտերնետային մրցույթն անց է կացվելու մեկ փուլով, որի ընթացքում ժյուրիի անդամները կուսումնասիրեն և կգնահատեն բոլոր առաջադրված կայքերը և կընտրեն հաղթողներին` ըստ անվանակարգերի, ինչպես նաև կորոշեն մրցույթի գլխավոր մրցանակակրին:

Ժյուրիի ընտրությանը զուգահեռ կանցկացվի SMS քվեարկություն, որն իրականացվում և ապահովվում է Nikita Mobile ընկերության կողմից: Բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար: Քվեարկելու համար պետք է հեռախոսահամարից ուղարկել SMS 10-41 կարճ համարին (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ), բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը:  Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա: Քվեարակության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող: Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 3-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

ArmNet 2011-ը նաև ներառում է ինտերնետին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանս, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: Կոնֆերանսին կմասնակցեն հրավիրված մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Կոնֆերանսի խորագիրն էՆորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ”:

ArmNet կոնֆերանսի շրջանակներում այս տարի ելույթ կունենան ՏՏ ոլորտի այնպիսի միջազգային ականավոր մասնագետներ, ինչպիսիք են Begun կազմակերպության կոմերցիոն տնօրեն Դմիտրի Դանիլենկոն, Googleի ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը, Twitterի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը, France Telecomի պորտալների և NExT ապրանքների գծով փոխտնօրեն Թոմաս Կոլերը, Artvikoի գլխավոր գործընկեր Յարոսլավ Գրեշիլովը, Opera Software /ԱՊՀ/ կազմակերպության hանրային կապերի մենեջեր Վլադիմիր Իսաևը և այլոք:

Այս տարի առաջին անգամ Հայաստանում ArmNet 2011-ի շրջանակներում տեղի կունենա նաև «StartUp Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթը, որի նպատակն է մեկ հարկի տակ միավորել Ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին, որոնք շուրջ 3 օր ներկայացնելու և թեսթավորելու են իրենց նորարար նախագծերն ու մտահղացումները Ինտերնետի ոլորտում: Նախաձեռնության նպատակն է  բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձեռներեցության ու նոր տեխնոլոգիական ընկերությունների ստեղծման խթանումը Հայաստանում:Կազմակերպիչները հույս ունեն, որ «StartUp Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթի շնորհիվ Հայաստանի նորարարական ընկերությունների շարքին կմիանան նորաստեղծ ընկերություններ, ինչը գործուն ներդրում կլինի նորարարական տնտեսության կայացման և զարգացման գործում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90