Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է ԵՎՍ 8 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ
26/12/2011 17:06
Կիսվել

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է ԵՎՍ 8 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

2011թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում Ինեկոբանկը ստացել է 8 մլն. ԱՄՆ դոլարի վարկային  միջոցներ` DWM Asset Management ներդրումային կազմակերպության հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ 2009թ. սկսած Ինեկոբանկը համագործակցում է DWM Asset Management ներդրումային կազմակերպության հետ` նպաստելով Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների զարգացմանը: DWM Asset Management ներդրումային կազմակերպության հետ նոր վարկային պայմանագրի կնքման գործընթացում որպես միջնորդ հանդես է եկել Symbiotics կազմակերպությունը, որի հետ Ինեկոբանկն ունի 2 տարվա համագործակցության փորձ` միկրոֆինանսավորման շրջանակներում:

«Ինեկոբանկը բարձր է գնահատում իր միջազգային գործընկերների աջակցությունը Հայաստանի միկրո և ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարկություններ) ոլորտի զարգացման գործընթացում: DWM Asset Management ներդրումային կազմակերպությունից ստացված ռեսուրսները ուղղվելու են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը` հնարավորություն ընձեռելով առաջարկել մեր հաճախորդներին վարկավորման առավել նախընտրելի պայմաններ»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:  

Ինեկոբանկն առաջիկայում պլանավորում է զարգացնել իր գործունեությունը ՓՄՁ ոլորտում, որտեղ բանկը դիրքավորվում է որպես “հաճախորդին հարմար” բանկ՝ ապահովելով բարձրորակ և մատչելի բանկային ծառայություններ: Հեղինակավոր միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցության, հաճախորդամետ ռազմավարության, ինչպես նաև պարզ և ճկուն վարկային քաղաքականության շնորհիվ Ինեկոբանկը վերջին տարիների ընթացքում արձանագրել է ՓՄՁ վարկային պորտֆելի նշանակալից աճ:  2011թ. առաջին 11 ամիսների ընթացքում ՓՄՁ և Միկրո բիզնեսի ոլորտներում բանկի վարկային ներդրումները կազմել են 23.9 մլրդ. ՀՀ դրամ` գրանցելով ավելի քան 37 % աճ:

DWM Asset Management ներդրումային կազմակերպությունը հանդիսանում է DWM (Developing World Markets) խմբի անդամ, որի նպատակն է ապահովել կայուն սոցիալ-տնտեսական զարգացում` օգտագործելով կապիտալի շուկաները: DWM Asset Management ներդրումային կազմակերպությունը ներդրումներ է կատարում զարգացող երկրների միկրոֆինասավորման ոլորտում:

Ինեկոբանկն ունի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեծ փորձ: Այսօր Ինեկոբանկը ակտիվ համագործակցություն է ծավալում 20-ից ավելի միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից 2011թ. ընթացքում բանկը ներգրավել մոտ 50 մլն. ԱՄՆ դոլար վարկային միջոցներ` ուղղելով այդ ռեսուրսները միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, ինչպես նաև առևտրի ֆինանսավորմանը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02