
Volkswagen Golf-ը կդառնա մատչելի էլեկտրամեքենա
Volkswagen ավտոկոնցեռնն աշխատում է մատչելի էլեկրամեքենայի նախագծի վրա, որը կանվանվի ID:Life: Համացանցում տարածվող տեղեկատվության համաձայն նոր մատչելի էլեկտրամեքենայի հիմքում կլինի հայտնի Golf մոդելը։
Նախկինում գերմանացիներն արդեն հայտնել էին, որ Volkswagen Golf-ի ներկայիս սերունդը կլինի վերջինը, որը կաշխատի ներքին այրման շարժիչով։
Մատչելի էլեկտրամեքենան սկզբում կթողարկվի մեկ էլեկտրաշարժիչով, այնուհետ կավելանան լիաքարշակ տարբերակները՝ երկու շարժիչով։