Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Team-ը կաջակցի տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ DigiTec-ին
03/03/2023 15:01
Կիսվել

Team-ը կաջակցի տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ DigiTec-ին

Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը, որին աջակցում է Team Telecom Armenia-ն:

Team-ն այս անգամ ներկայանալու է բոլորովին նոր ձևաչափով` ընկերությունների խմբով, որտեղ ներառված են Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները:

«Այս տարի DigiTec-ին առաջին անգամ ներկայանալու ենք Team ընկերությունների խմբի տեսքով: Ցուցահանդեսին առիթ կունենաք ծանոթանալու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող Team ընկերությունների հետ, որոնց միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը և երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու հնարավորությունը և ցանկությունը։ Սիրով կսպասենք բոլորին մեր տաղավարում», – նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«ԴիջիԹեք»-ին այս տարի մասնակցում է շուրջ 120 տեղական և միջազգային ընկերություններ, սպասվում են 60000-ից ավել այցելուներ։

Team Systems ընկերությունն իրականացնում է ՏՏ սարքավորումների և համակարգերի մատակարարում ու ներդրում, ինչպես նաև էլեկտրատեխնիկական, անվտանգության, ցածրահոս և խելացի տան համակարգերի նախագծում, իրագործում և սպասարկում։ Ընկերությունը համագործակցում է HP, Lenovo, APC, Siemon, Bosch, AXIS, HDL բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում նրանց պաշտոնական գործընկերը։

Ընկերությունը Team Energy նախագծի շրջանակում կառուցում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց ՀՀ ամբողջ տարածքում: Արագ լիցքավորման կայաններն այժմ տեղադրվում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Գորիս, Վայք, Կապան, Ապարան քաղաքներում և Նոյեմբերյան, Ծովագյուղ, Գոգավան համայնքներում։  Բացի այս, Team Energy-ն իրականացնում է նաև արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում՝ համագործակցելով ոլորտում առաջատար Huawei և Trina Solar ընկերությունների հետ։ 

Team Solutions ընկերությունը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ և լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը։ Ընկերությունը մշակում է պետական կառավարման էլեկտրոնային համակարգեր, առաջարկում ձեռնարկատիրական լուծումներ, իսկ իր սեփական ZANGEZOR և HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը։

Buy.am-ը Հայաստանում առաջին օնլայն մոլն  է, որտեղ միավորված են հարյուրավոր ռեստորաններ, արտասահմանյան և հայկական բրենդային խանութներ, դեղատուն՝ 3000+ դեղամիջոցներով ու խնամքի միջոցներով, և սուպերմարկետ բաժինը՝ 20000+ ապրանքատեսականիով։ Buy.am-ը  հնարավորություն է տալիս գնումներ կատարել միաժամանակ մի քանի վայրերից՝ խնայելով ժամանակ և նյարդեր։

Team Pay-ը վճարահաշվարկային ընկերություն է, որն առաջարկում է կատարել ֆինանսական գործարքներ «մեկ պատուհան» սկզբունքով։ Այն գործում է Team Telecom Armenia-ի 18 մասնաճյուղերում։ Team Pay բջջային հավելվածի թողարկումը նախատեսվում է 2023-ին:

Team Telecom Armenia ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21