
ORANGE-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ՍԱԿԱԳԻՆ` ՎՐԱՍՏԱՆ ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Orange-ն իր ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդներին առաջարկում է հատուկ 45 դրամ/րոպե սակագին` մինչև մարտի 31-ը Վրաստանում բնակվող իրենց ընկերների ու բարեկամների հետ զրուցելու համար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` բաժանորդները կարիք չեն ունենա հավաքել որևէ լրացուցիչ կոդ այս հատուկ սակագնից օգտվելու համար, այլ պարզապես կհավաքեն Վրաստանի կոդը` +995 և իրենց ցանկացած հեռախոսահամարը: Նշենք, որ այս առաջարկը չի գործում ռոմինգում գտնվող բաժանորդների համար: