Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ORANGE-Ը ՆԵՐԴՆՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԻ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐ
06/02/2012 10:44
Կիսվել

ORANGE-Ը ՆԵՐԴՆՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԻ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐ

Orange-ի մի շարք խանութներում կներդրվեն վաճառքի ու սպասարկման նոր մեթոդներ, որոնց նպատակն է կատարելագործել բաժանորդների սպասարկումը, հեշտացնել ու համակարգել վաճառքի խորհրդատուի կողմից բաժանորդի կարիքների բացահայտումը և խորհրդատվությունը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ Արմենիա» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` նոր էլեկտրոնային գործիքը, որն արդեն ներդրվել է Orange-ի խանութներից 10-ում, մոտակա շաբաթների ընթացքում կկիրառվի բոլոր խանութներում` տալով Հայաստանի բոլոր մարզերում գտնվող խանութներին սպասարկման ու խորհրդատվության նույն հնարավորությունները:

«Մենք բազմիցս ենք նշել, որ մեր ընկերության համար արդյունքների ամենակարևոր ցուցանիշներից  մեկը որակի ցուցանիշն է` ինչպես ցանցի, կապի, բիլինգի ու գանձման, այնպես էլ սպասարկման որակը: 2011թ-ին հսկայական աշխատանք է կատարվել այս բոլոր ուղղություններով, որի արդյունքները մեր բաժանորդները զգում են ամեն օր և որի մասին մենք մշտապես ստանում ենք նրանց արձագանքը: Սակայն ինչպես ասում են, չի կարելի կանգ առնել, նույնիսկ առաջատարի դիրքերում: 2012թ.-ի մեր առաջնային նպատակներից է կատարելագործել բաժանորդների սպասարկման ու խորհրդատվության որակը, անել և առաջարկել ավելին, քան նրանք սպասում են: Այս նոր մեթոդի կիրառումը այս ուղղությամբ մեր աշխատանքի քայլերից մեկն է միայն», – նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Նոր էլեկտրոնային գործիքը, որն այսուհետ կկիրառեն Orange-ի վաճառքի ու սպասարկման աշխատակիցները, հնարավորություն է տալիս կարճ ու արագ հարց-պատասխանների միջոցով բացահայտել հաճախորդի կարիքները` հիմնվելով վերջինիս հեռահաղորդակցային սովորությունների, հիմնական կոնտակտների, ամսական նախատեսված միջին ծախսի և այլ գործոնների վրա: Այս տվյալները լրացնելուց հետո համակարգն առաջարկում է ամենահարմար տարբերակը բաժանորդի համար, ինչպես նաև գտնում է վերջինիս կարիքներին ամենահամապատասխան մոդելի հեռախոսը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59