Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ռոստելեկոմ. նոր վաճառքի և սպասարկման սրահ` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
15/03/2023 11:09
Կիսվել

Ռոստելեկոմ. նոր վաճառքի և սպասարկման սրահ` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: Ընկերությունը նաև ընդլայնել է ցանցը Շենգավիթ համայնքում։

Տեղի ունեցավ «Ռոստելեկոմ»-ի նոր վաճառքի և սպասարկման սրահի բացումը Երևանի Շենգավիթ համայնքում՝ Գարեգին Նժդեհ 61-13/1 հասցեում՝ պայմանավորված ընկերության ծառայությունների հասանելիության ցանցի ընդլայնմամբ Շենգավիթ համայնքում։ Նոր սրահում բաժանորդները հնարավորություն կստանան միանալ Ռոստելեկոմի ծառայություններին և ստանալ բարձրորակ սպասարկում։

Ընկերության վաճառքի եւ սպասարկման սրահի հանդիսավոր բացմանը ներկա էր Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Շենգավիթի վաճառքի և սպասարկման սրահի գործարկումը չափազանց ուրախալի փաստ է մեզ համար, քանի որ այն ուղեկցվում է Ռոստելեկոմի ցանցի ընդլայնմամբ՝ հասանելի դարձնելով ընկերության ծառայությունները Շենգավիթ համայնքում։ Մենք կարևորում ենք բարձրակարգ սպասարկումն ու բաժանորդների հարմարավետությունը. Ռոստելեկոմը այս ընթացքում հասցրել է ներդնել բաժանորդների անձնական գրասենյակի ու հեռախոսային սպասարկման ծառայությունները՝ հնարավորություն ընձեռելով կատարել գործարքներ թե՛ օնլայն, թե՛ հեռախոսային զանգի միջոցով։ Իսկ նորաբաց վաճառքի և սպասարկման սրահում մեծ ջերմությամբ և պատրաստակամությամբ կընդունենք ցանկացած հաճախորդի՝ տրամադրելով բարձրակարգ սպասարկում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բաժանորդներին վստահության համար․ այն մեզ պարտավորեցնում է առանց ջանք խնայելու զարգացնել ինչպես հեռահաղորդակցության ոլորտն Հայաստանում, այնպես էլ ապահովել ծառայությունների բարձր որակ» – ասաց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41