![Red Wings ավիաընկերությունը Ուֆա-Երևան-Ուֆա թռիչքներ կիրականացնի](https://b24.am/pub/uploads/2023/03/item_2475.jpg)
Red Wings ավիաընկերությունը Ուֆա-Երևան-Ուֆա թռիչքներ կիրականացնի
Red Wings ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 1-ից մեկնարկելու է Ուֆա-Երևան-Ուֆա երթուղով չվերթերը (մեկնումը Երևանից):
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: