Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ GlobalFinance ամսագրի
21/03/2023 15:35
Կիսվել

Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ GlobalFinance ամսագրի

Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը ՀայաստանումGlobalFinance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից: ՄրցանակնԱմերիաբանկի` ներդրումաբանկային ոլորտում բացառիկ ձեռքբերումների, ինչպես նաև անհատականացված և հաճախորդների տարբեր ֆինանսական կարիքները բավարարելու համար նախատեսված ներդրումային բանկային և խորհրդատվական լուծումներ առաջարկելու կարողության գնահատանքն է:

Հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողները ընտրվել են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից փորձագիտական գնահատականների և մի շարք չափանիշների հիման վրա, որոնց թվում են` բանկերի տրամադրած տվյալները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, մատուցվող ծառայությունները և խորհրդատվությունը, կառուցվածքավորման հնարավորությունները, սպասարկման ցանցը, շուկայի իրավիճակին արձագանքելուն ուղղված միջոցառումները, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում:

«Ցանկացած խոշոր գործարք նախաձեռնելիս ընկերությունները հիմք են ընդունում ներդրումային բանկիրների առաջարկները, խորհրդատվությունը և ուղղորդումը: Նրանց փորձը, թերևս, առավել մեծ նշանակություն ունի անհանգիստ ժամանակներում», – նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Այս տարի, երբ գրանցվել է աննախադեպ բարձր գնաճ և տնտեսական անորոշություններ, Global Finance-ը հպարտությամբ է նշում այս ոլորտի առաջատար հաստատությունների ձեռքբերումները` անցկացնելով 2023թ. «Աշխարհի լավագույն ներդրումային բանկ» մրցանակաբաշխությունը»:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ – գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է.  «Մենք անչափ հպարտ ենք, որ ութերորդ տարին անընդմեջ ճանաչվում ենք Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance ամսագրի կողմից: Թեև վերջին տարիներին մենք անցել ենք ավելի դիվերսիֆիկացված ունիվերսալ բանկի մոդելին, մեկ տասնամյակից ավելի եղել ենք Հայաստանի առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկը՝ ծառայություններ մատուցելով ամենախոշոր կորպորատիվ հաճախորդներին և ֆինանսավորելով երկրի խոշորագույն ռազմավարական ծրագրերը: Մենք խորապես երախտապարտ ենք Global Finance-ին այս մրցանակի համար, ինչպես նաև մեր ներդրումաբանկային թիմին, որի փորձառության ու նվիրվածության շնորհիվ Ամերիաբանկը շարունակում է դիրքավորվել որպես հայաստանյան շուկայի առաջատարը: Մեր ապագա ծրագրերում մենք կշարունակենք առանձնակի ուշադրություն դարձնել այն ​​ոլորտների և նախագծերի ֆինանսավորմանը, որոնք առավել խոստումնալից են կայունության և երկարաժամկետ զարգացման տեսանկյունից»:

Ամերիաբանկն 2022-ին  միջազգային առաջատար ամսագրերի` TheBanker-ի,  Euromoney-ի և GlobalFinance-իկողմից ճանաչվել է «Լավագույն բանկը» Հայաստանում, ինչի առթիվ մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը: Այն անցկացվում է «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսի ներքո և նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am: Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41